437.67
4.35
404.35
+3
Եղանակը Երևանում
Հայ

Էջմիածնում ապշած են Սուրբ Գեղարդավանքի Կաթողիկե Աստվածածին եկեղեցու գմբեթին ու Սուրբ Խաչի վրա մագլցող երիտասարդի տեսանյութից. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ (ՎԻԴԵՈ)

19:10
06 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից «Նովոստի–Արմենիա» գործակալությանը մեկնաբանել են տեսանյութը, որտեղ պատկերված է Սուրբ Գեղարդավանքի Կաթողիկե Աստվածածին եկեղեցու գմբեթին ու Սուրբ Խաչի վրա մագլցող երիտասարդ։

«Ապշած ենք Սուրբ Գեղարդավանքի Կաթողիկե Աստվածածին եկեղեցու գմբեթին ու Սուրբ Խաչի վրա մագլցող երիտասարդի պատկերով տեսանյութից։ Հատկապես զարմանալի է այդպիսի արարք արձանագրել մի անձի կողմից, ով նախկինում վանահայրերի գիտությամբ ու արտոնությամբ Գեղարդավանքում խոնարհաբար կատարել է գմբեթի ու տանիքի մաքրման աշխատանքներ», – նշվում է տեղեկատվական համակարգի հաղորդագրության մեջ։

Էջմիածնից հայտնում են, որ վանորեից տեսչությանը հանձնարարվել է առավել զգոն լինել սրբավայրերի պահպանության և խնամքի ծառայության մեջ և հորդորվել է հոգևոր խնամքի իրագործման շրջանակներում բացատրական աշխատանքներ տանել երիտասարդի հետ:

«Մեր ժողովրդի զավակներին կոչ ենք անում հեռու մնալ այնպիսի գործողություններից, որոնք անընդունելի են և հարիր չեն սրբավայրերի առաքելության հետ և վիրավորում են քրիստոնեական, հոգևոր զգացողությունները», – նշվում է մեկնաբանության մեջ:

Գեղարդի վանք (Գեղարդավանք, նաև Այրիվանք) միջնադարյան վանական համալիր է Հայաստանում։ Գտնվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի մոտ՝ Ազատ գետի վերին հոսանքում՝ աջ ափին։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։

Վանական համալիրը կառուցվել է վաղ միջնադարում՝ մի վայրում, որը նախաքրիստոնեական շրջանում ծառայել է որպես սրբատեղի։ Այդ աղբյուրներից մեկն այսօր էլ պահպանվում է վանքի գլխավոր գավթի ներսում։ Ըստ ավանդության, առաջին եկեղեցին հիմնվել է 4-րդ դարի սկզբին, երբ Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն։ Այն հայտնի էր որպես «Այրիվանք» կամ «Քարայրների վանք»։ Վանքի հիմնադրումն ավանդաբար վերագրում են հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչին (301-325), իսկ հետագա բարգավաճումը՝ Սահակ Պարթևին (387-439)։ Ավելի ուշ շրջանում վանքը հռչակված է եղել իբրև գրչության կենտրոն, դպրանոց, երաժշտական ակադեմիա և ուխտատեղի։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը