429.51
4.27
395.68
+6
Եղանակը Երևանում
Հայ

«Դոլմամա» ռեստորանի տանիքում բռնկված հրդեհը մարվել է, հայտնի են հետևանքները (ՎԻԴԵՈ)

19:59
21 Նոյեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր «Դոլմամա» ռեստորանի տանիքում բռնկված հրդեհը մարվել է, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

Հիշեցնենք, որ այսօր` նոյեմբերի 21-ին, ժամը 13:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում՝ երկհարկանի շինության տանիքում,հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ժամը 14:10-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ-2» աստիճան:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Ժամը 14:19-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ-3» կանչի:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան 10 հասցեում գտնվող ռեստորանի տանիքում: Այրվում են տանիքի փայտյա կառուցատարրերը: 

Ժամը 15:00-ի դրությամբ վերոնշյալ հասցեում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում 10 մարտական հաշվարկ և երկու ավտոսանդուղք:

Դեպքի վայրում է գտնվել ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Ժամը 16:08-ին հրդեհը մեկուսացվել է, 17:00-ին՝ մարվել: Հրդեհի հետևանքով այրվել է Աբովյան 10 հասցեում գտնվող ռեստորանի տանիքը՝ ամբողջությամբ (650 քմ), 2-րդ հարկի մոտ 350 քմ հատվածը, ինչպես նաև Պուշկինի 10 հասցեում գտնվող շինության փայտյա կառուցատարրերը՝ մոտ 5 քմ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
26 Մարտի 2024
Բացառիկ տեսանյութ․ ինչպես է BMW–ն մխրճվում բենզալցակայանի մեջ (ՎԻԴԵՈ)
Բացառիկ տեսանյութ․ ինչպես է BMW–ն մխրճվում բենզալցակայանի մեջ
14:00
26 Մարտի 2024
Հրացաններ ու ատրճանակ․ ապօրինի պահվող զենքեր են հայտնաբերվել
Ապօրինի պահվող զենքեր են հայտնաբերվել
14:38
25 Մարտի 2024
Երևանում 40–ամյա տղամարդը դանակահարել է հարևան կնոջն ու դստերը․ կինը մահացել է
Ասում են, որ դանակահարոդն օրեր առաջ է տեղափոխվել Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոն, սակայն բժիշկները, չգիտես ինչու, նրան բաց են թողել
13:22
25 Մարտի 2024
Ողբերգական ավտովթար․ Mitsubishi–ն հարվածել է ZIL–ին, 34–ամյա վարորդը մահացել է (ՖՈՏՈ)
34–ամյա վարորդը տեղում մահացել է․ ՖՈՏՈ
10:51
25 Մարտի 2024
Սպառնացել են նռնակով պայթեցնել ոստիկանության շենքը. նոր մանրամասներ զինված հարձակումից (ՎԻԴԵՈ)
Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած զինված հարձակումից․ ՎԻԴԵՈ
22:38
24 Մարտի 2024
Կրակոցներ՝ Արտաշատ քաղաքում․ կա վիրավոր, հայտնաբերվել են ատրճանակից կրակված 6 պարկուճ և 1 գնդակ
Կրակոցներ՝ Արտաշատ քաղաքում․ կա վիրավոր, հայտնաբերվել են ատրճանակից կրակված 6 պարկուճ և 1 գնդակ
19:37
24 Մարտի 2024
Վնասազերծվել և բաժին է տեղափոխվել ոստիկանության բաժնի վարչական շենք նռնակով ներխուժած երրորդ անձը
Վնասազերծվել և բաժին է տեղափոխվել  ոստիկանության բաժնի վարչական շենք նռնակով ներխուժած երրորդ անձը
18:38
24 Մարտի 2024
Երեք քաղաքացի նռնակով ներխուժել են Երևանի ոստիկանության բաժին (ՎԻԴԵՈ)
Քաղաքացիները գործադրել են նռնակը․ ՎԻԴԵՈ
23:46
22 Մարտի 2024
Crocus City Hall–ում ահաբեկչության հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 40 մարդ, ավելի քան 100–ը վիրավոր է (ՎԻԴԵՈ)
Crocus City Hall–ում ահաբեկչության հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 40 մարդ,  ավելի քան 100–ը վիրավոր է․ ՎԻԴԵՈ
22:55
22 Մարտի 2024
Մոսկվայի Crocus City Hall–ում հրաձգություն է տեղի ունեցել․ կան զոհեր (ՎԻԴԵՈ)
Մոսկվայի Crocus City Hall–ում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր․ կադրեր դեպքի վայրից․ ՎԻԴԵՈ
15:34
22 Մարտի 2024
74–ամյա նկարչի ներկայությամբ գողացել են նրա հեղինակած երկու նկարները՝ մերկ Լիլիթին և Մարիամ Աստվածածնին
74–ամյա նկարչի ներկայությամբ գողացել են նրա հեղինակած երկու նկարները՝ մերկ Լիլիթին և Մարիամ Աստվածածնին