Դերասան Գոշա Կուցենկոյի մեքենայում կնոջ մարմին է հայտնաբերվել
20.01.2025,
15:28
Հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի «Զապորոժեցում» կնոջ մարմին է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի «Զապորոժեցում» կնոջ մարմին է հայտնաբերվել։
Մոսկվայի Կուտուզովսկի պողոտայի տներից մեկի բակում բրեզենտով պատված մեքենայի մեջ դանակահարված կնոջ դի է հայտնաբերվել։ Telegram ալիքների տվյալներով՝ մեքենան պատկանում է ռուս դերասան Գոշա Կուցենկոյին, գրում է gazeta.ru–ն Telegram–ի իր ալիքում։
Սպանության մեջ կասկածվողը գործազուրկ է՝ Կազանից, ով մի քանի դատվածություն ունի, այդ թվում՝ սպանության, բռնաբարության և կողոպուտի համար։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ նա դանակահարել է մի կնոջ և նրա դիակը թաքցրել կայանված «Զապորոժեց» մեքենայում։ Տղամարդն արդեն կալանավորվել է։