436.87
4.38
404.47
0
Եղանակը Երևանում
Հայ

Դաժան սպանություն Երևանում. 33–ամյա տղամարդը շենքի մուտքի մոտ դանակի ավելի քան 10 հարվածով սպանել է 34–ամյա կնոջը

13:01
11 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր, օգոստոսի 11-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 09։20-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան 54 շենքի մուտքերից մեկում կնոջ դի կա։

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի առաջին մուտքում հայտնաբերել են նույն շենքի բնակարաններից մեկի բնակիչ 34-ամյա Մերի Մ․-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա կան մոտ 10-ից ավելի դանակի հարվածի հետքեր։

Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ նրան սպանել է Երևանի բնակիչ 33-ամյա Մհեր Զ․-ն։

Մհեր Զ․-ն ինքնակամ ներկայացրել է ոստիկանություն և հայտնել, որ սպանությունը կատարել է ինքը ու ներկայացրել է նաև հանցագործության գործիք դանակը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 104 հոդվածի 1-ի մասի հատկանիշներով (սպանություն)։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը
11:02
20 Փետրվարի 2024
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ ԶԼՄ
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ
21:15
19 Փետրվարի 2024
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել․ կան հոսպիտալացվածներ
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել
14:18
19 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար․ երկու մարդ մահացել է (ՖՈՏՈ)
Երկու մարդ մահացել է․ ՖՈՏՈ
11:09
19 Փետրվարի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ Օրբելի փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել
Օրբելի փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել
09:45
19 Փետրվարի 2024
Երևանում միևնույն տնից 13 մարդ է հոսպիտալացվել, որոնցից 6–ը՝ երեխաներ
Երևանում միևնույն տնից 13 մարդ է հոսպիտալացվել, որոնցից 6–ը՝ երեխաներ
18:09
17 Փետրվարի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ Opel–ն ընկել է Գետառը, կան վիրավորներ
Արտակարգ դեպք Երևանում․ կան վիրավորներ
21:15
16 Փետրվարի 2024
Փորձել են իրացնել 300 հատ կեղծ 100 դոլարանոցներ․ սխեմատիկ եղանակով աշխատող հանցավոր խումբ է բացահայտվել (ՎԻԴԵՈ)
Փորձել են իրացնել 300 հատ կեղծ 100 դոլարանոցներ․ սխեմատիկ եղանակով աշխատող հանցավոր խումբ է բացահայտվել․ ՎԻԴԵՈ
16:16
16 Փետրվարի 2024
Հարվածել են կռփազենքով, ոտքերով, դանակով․ արտակարգ դեպք Երևանում (ՎԻԴԵՈ)
Հարվածում են ոտքերով, դանակով, հրապարակվել են միջադեպի կադրերը․ ՎԻԴԵՈ