441.06
4.43
403.38
-2
Եղանակը Երևանում
Հայ

ԲԿ–ի էնդոսկոպիկ ախտորոշիչ հետազոտության ծառայության ղեկավարի սխալի պատճառով 37–ամյա հիվանդը մահացել է

11:48
20 Փետրվարի 2020
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է բժշկական կենտրոնում բուժվող հիվանդի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համաձայն՝ 2013 թվականի դեկտեմբերի 4-ին՝ բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ ախտորոշիչ հետազոտության ծառայության ղեկավարը դրսևորելով անփույթ վերաբերմունք իր պարտականությունների նկատմամբ՝ բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման մեջ գտնվող 37-ամյա հիվանդին ցուցաբերել է ոչ պատշաճ բժշկական օգնություն:

Մասնավորապես՝ ծառայության ղեկավարը ախտորոշիչ հետազոտություն կատարելիս 37-ամյա հիվանդի աղեստամոքսային համակարգն ուսումնասիրել է մասամբ. չհետազոտելով 12-մատնյա աղին՝ նրա մոտ չի հայտնաբերել ակնհայտ արյունահոսության աղբյուր հանդիսացած 12-մատնյա աղու քրոնիկական խոցը, ինչի հետևանքով հիվանդին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող նույն բժշկական կենտրոնի մասնագետները հետազոտության տվյալներով հանգել են սխալ հետևության և հիվանդի բուժօգնությունը ցուցաբերել են ոչ լրիվ ծավալով:

Загружается новость ... "Лево"

Արդյունքում՝ խոցից շարունակական արյունահոսության պատճառով, 37-ամյա հիվանդի մոտ առաջացել է հեմոռագիկ շոկ, որն էլ անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ ախտորոշիչ հետազոտության ծառայության ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
12 Մարտի 2024
10–ից ավելի անձինք հարձակվել են մեկի վրա, ծեծել ու կրակել նրա ուղղությամբ․ արտակարգ դեպք Աբովյանում (ՎԻԴԵՈ)
10–ից ավելի անձինք հարձակվել են մեկի վրա, ծեծել ու կրակել նրա ուղղությամբ․ արտակարգ դեպք Աբովյանում․ ՎԻԴԵՈ
15:21
12 Մարտի 2024
Դանակահարություն Երևանի քոլեջներից մեկի մոտ․ 18–ամյա պատանին հիվանդանոցում մահացել է
Դանակահարություն Երևանի քոլեջներից մեկի մոտ․ քոլեջի 18–ամյա սանը հիվանդանոցում մահացել է
13:15
12 Մարտի 2024
42–ամյա տղամարդը պարբերաբար ծեծել է 63–ամյա մորը․ վերջինս դիմել է ոստիկանություն
42–ամյա տղամարդը պարբերաբար ծեծել է 63–ամյա մորը․ վերջինս դիմել է ոստիկանություն
10:45
12 Մարտի 2024
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան առնվազն 23 հարված է հասցրել 17–ամյա մատուցողին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ռեստորաններից մեկում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան առնվազն 23 հարված է հասցրել 17–ամյա մատուցողին
19:37
11 Մարտի 2024
«Արծվի թևեր»-ի մոտ վեճն ավարտվել է ծեծկռտուքով ու դանակահարությամբ․ 42-ամյա տղամարդը մահացել է
Վեճն ավարտվել է ծեծկռտուքով ու դանակահարությամբ․ 42-ամյա տղամարդը մահացել է
14:50
11 Մարտի 2024
71–ամյա քաղաքացին 30 մետր բարձրությունից ընկել է ձորը
71–ամյա քաղաքացին 30 մետր բարձրությունից ընկել է ձորը
11:29
11 Մարտի 2024
Մեքենան կիսվել է երկու մասի, 20–ամյա վարորդը տեղում մահացել է․ սարսափելի ավտովթար Արարատի մարզում (ՖՈՏՈ)
Մեքենան կիսվել է երկու մասի, 20–ամյա վարորդի դին հայտնաբերվել է մեքենայից դուրս․ ՖՈՏՈ
10:56
09 Մարտի 2024
Գյումրիի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ փրկարարները պատուհանից տարհանել են երեք ամսական երեխայի
Փրկարարները պատուհանից տարհանել են երեք ամսական երեխայի
15:40
07 Մարտի 2024
33–ամյա քաղաքացին փորձել է նետվել Դավթաշենի կամրջից
Երևանում  ինքնասպանության փոորձ է կանխվել
13:12
07 Մարտի 2024
Տղամարդը փորձել է ինքնահրկիզվել կառավարության շենքի մոտ
Տղամարդը փորձել է ինքնահրկիզվել կառավարության շենքի մոտ
12:46
07 Մարտի 2024
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 87–ամյա տղամարդու դին
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 87–ամյա տղամարդու դին