578.33
6.66
486.24
+30
Եղանակը Երևանում
Հայ

3կգ–անոց գազաբալոնով հարվածել են գլխին, 51–ամյա տղամարդը կոմայի մեջ է. հարուցվել է քրգործ

16:25
22 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Սյունիքի մարզի 51-ամյա բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Загружается новость ... "Лево"

2020թ. դեկտեմբերի 23-ին` ժամը 02:50-ին, գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ «Գորիսի բժշկական կենտրոն» բուժօգնության է տեղափոխվել Սյունիքի մարզի բնակիչ, 51 տարեկան տղամարդ, որը մասնագիտական բուժում ստանալու նպատակով տեղափոխվել է «Էրեբունի բժշկական կենտրոն» և այժմ գտնվում է կոմայի մեջ:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով, որն ուղարկվել է Գորիսի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

«Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 51-ամյա տղամարդը նշված վնասվածքն ստացել է ոչ թե ընկնելու հետևանքով, այլ՝ համագյուղացի 25-ամյա երիտասարդի հետ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 3կգ տարողության գազաբալոնով վերջինիս կողմից գլխին հասցրած հարվածի արդյունքում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նախաքննության ընթացքում երիտասարդը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Վերջինս հարցաքննվել է՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:06
30 Հուլիսի 2021
Արցախից սանավիացիով Երևան է տեղափոխվել 3–ամյա փոքրիկ. նրա մոտ ծանր գանգուղեղային վնասվածք է
Արցախից սանավիացիով Երևան է տեղափոխվել  3–ամյա փոքրիկ. նրա մոտ ծանր գանգուղեղային վնասվածք է
12:52
30 Հուլիսի 2021
«Զվարթնոցում»–ում հայտնաբերվել է գումարով և ոսկյա իրերով պայուսակ
«Զվարթնոցում»–ում հայտնաբերվել է գումարով և ոսկյա իրերով պայուսակ
21:51
29 Հուլիսի 2021
Գեղարքունիքում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Գեղարքունիքում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
20:37
29 Հուլիսի 2021
Ողբերգական վրաերթ Երևան-Սևան ճանապարհին․կնոջ մարմինը մի քանի մասի է բաժանվել (ՎԻԴԵՈ)
Երևան-Սևան ճանապարհին ողբերգական վրաերթ է տեղի ունեցել․կնոջ մարմինը մի քանի մասի է բաժանվել.ՎԻԴԵՈ
19:53
29 Հուլիսի 2021
Մի խումբ անձինք ներխուժել են Երևանի կենտրոնում գործող վարկերի տրամադրման կետ և նռնակի գործադրմամբ գումար են պահանջել․ կադրեր դեպքի վայրից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Մի խումբ անձինք ներխուժել են Երևանի կենտրոնում գործող վարկերի տրամադրման կետ և նռնակի գործադրմամբ գումար են պահանջել․ կադրեր դեպքի վայրից.ՖՈՏՈ,ՎԻԴԵՈ
12:57
29 Հուլիսի 2021
Խոշոր ավտովթար Երևանում. Honda–ն գլխիվայր շրջվել է
Խոշոր ավտովթար Երևանում. Honda–ն գլխիվայր շրջվել է
18:35
28 Հուլիսի 2021
Էջմիածնում տղամարդը հարձակվել է խանութի աշխատակցուհու վրա, ծեծել նրան և գումար հափշտակել (ՎԻԴԵՈ)
Էջմիածնում տղամարդը հարձակվել է խանութի աշխատակցուհու վրա, ծեծել նրան և գումար հափշտակել.ՎԻԴԵՈ
13:01
28 Հուլիսի 2021
Շիրակում 69–ամյա ամուսինը հարևանի տանը, տեսնելով, որ կինը ծխում է, դանակահարել է նրան և սպանել (ՖՈՏՈ)
Շիրակում 69–ամյա ամուսինը հարևանի տանը, տեսնելով, որ կինը ծխում է, դանակահարել է նրան և սպանել.ՖՈՏՈ
11:47
27 Հուլիսի 2021
Երևանի շենքերից մեկում պայթուցիչով նռնակներ են հայտնաբերվել
Երևանի շենքերից մեկում պայթուցիչով նռնակներ են հայտնաբերվել
11:23
27 Հուլիսի 2021
Ահասարսուռ դեպք Գյումրիում.բնակարանում հայտնաբերվել են 37–ամյա մոր և նրա 10–ամյա որդու դիերը
Ահասարսուռ դեպք Գյումրիում. հայտնաբերվել են 37–ամյա մոր և նրա 10–ամյա որդու դիերը, նախնական վարկածով` մայրը թույնել է որդուն, հետո իրեն
00:18
27 Հուլիսի 2021
Խոշոր հրդեհ Սարյան փողոցում, այրվել են ավտոմեքենան․կադրեր դեպքի վայրից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Խոշոր հրդեհ Սարյան փողոցում, այրվել են ավտոմեքենան․կադրեր դեպքի վայրից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
20:40
26 Հուլիսի 2021
Լոռիում երկրաշարժ է գրանցվել
Լոռու մարզում երկրաշարժ է գրանցվել