14–ամյա աղջիկ է ընկել Հրազդան գետը, ընթանում է մասշտաբային որոնողական օպերացիա

28.04.2025, 19:35
14–ամյա աղջիկն ընկել է Հրազդան գետը, ընթանում է մասշտաբային որոնողափրկարարական օպերացիա
14–ամյա աղջիկ է ընկել Հրազդան գետը, ընթանում է մասշտաբային որոնողական օպերացիա

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ 14–ամյա աղջիկն ընկել է Հրազդան գետը, ընթանում է մասշտաբային որոնողափրկարարական օպերացիա, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց ՆԳՆ մամուլի քարտուղարի տեղակալ Մարտուն Սիմոնյանը։

«Ապրիլի 27–ին ժամը 18։30–18։40–ի սահմաններում 911 ծառայություն է զանգել քաղաքացի և հայտնելլ, որ Մանկական երկաթուղուց ոչ հեռու աղջիկ երեխայի ոտքը սայթաքել է, և նա ընկել է Հրազդան գետը։ Հրազդանի կիրճում իրականացվում է որոնողական օպերացիա, որին մասնակցում է ավելի քան 70 փրկարար, ինչպես նաև ոստիկաններ», – նշեց Սիմոնյանը։

Նա նաև հայտնեց, որ ունեցած տեղեկատվության համաձայն, աղջիկը ծնվել է 2011թ․–ին։ Սիմոնյանը ձեռնպահ մնաց մեկնաբանել տեղեկություններն այն մասին, որ աղջիկն օտարերկրացի է։