410.56
5.12
388.49
+2
Եղանակը Երևանում
Հայ

13 քաղաքացի է թունավորվել Երևանի հայտնի ռեստորաններից երկուսում

20:52
23 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սույն թվականի նոյեմբերի 18-22-ն ընկած ժամանակահատվածում ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ՝ 13 քաղաքացի դիմել և հոսպիտալացվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում: Նրանց վիճակը գնահատվել է թեթև և միջին ծանրության, հաղորդում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը:

«Իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 16-18-ն ընկած ժամանակահատվածում բոլոր հիվանդներն օգտվել են «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի «Բուրգըրի» (հասցե՝ Ամիրյան 3/37) և «Պանդոկ Երևան» (հասցե՝ Ամիրյան 5) հասարակական սննդի կազմակերպություններից», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նրանց մոտ նոյեմբերի 17-19-ն ընկած ժամանահատվածում ի հայտ են եկել աղիքային վարակին/սննդային թունավորմանը բնորոշ կլինիկական ախտանշաններ՝ սրտխառնոց, փսխում, ջերմության բարձրացում մինչև 38-40 աստիճան, լուծ:

Լաբորատոր հետազոտությունների նպատակով իրականացվել է լվացուկների, կենսանմուշի, քթըմպանի քսուկի, խմելու ջրի և սննդամթերքի նմուշառում:

Նոյեմբերի 23-ի ժամը 10:00-ի դրությամբ հիվանդներից 4-ը դուրս են գրվել հիվանդանոցից, մնացածի վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։

Լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:37
09 Մարտի 2023
BMW–ի վարորդը վրաերթի է ենթարկել իր 10–ամյա որդուն
BMW–ի վարորդը վրաերթի է ենթարկել իր 10–ամյա որդուն
13:36
09 Մարտի 2023
Զինծառայողի դին հայտնաբերվել է ծառից կախված վիճակում. հրապարակվել են մահվան հանգամանքները
Զինծառայողի դին հայտնաբերվել է ծառից կախված վիճակում. հրապարակվել են մահվան հանգամանքները
10:15
09 Մարտի 2023
Էջմիածնում 3 անչափահաս կողոպտել են 75-ամյա կնոջն ու ծեծել նրան
Էջմիածնում 3 անչափահաս կողոպտել են 75-ամյա կնոջն ու ծեծել նրան
20:11
08 Մարտի 2023
Երևանում 3-ամյա երեխան բարձրացել է ծառն ու չի կարողացել իջնել. օգնության են հասել փրկարարները
Երևանում 3-ամյա երեխան բարձրացել է ծառն ու չի կարողացել իջնել. օգնության են հասել փրկարարները
23:52
07 Մարտի 2023
Կապանում 51-ամյա տղամարդը սպանելու նպատակով վրաերթի է ենթարկել նախկին կնոջը
Ավելի վաղ նա կրակել է նրա ուղեկցությամբ ու հարվածներ հասցրել
11:00
07 Մարտի 2023
Երևանում վթարի է ենթարկվել վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը, 13 մարդ հոսպիտալացվել է
13 մարդ հոսպիտալացվել է. Երևանում վթարի է ենթարկվել վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը
10:15
07 Մարտի 2023
35-ամյա ամուսինն ապօրինի մտել է նախկին կնոջ տուն ու այրել գույքը
35-ամյա ամուսինն ապօրինի մտել է նախկին կնոջ տուն ու այրել գույքը
19:14
06 Մարտի 2023
Երևանի կենտրոնում վեճն ավարտվել է սպանությամբ (ՎԻԴԵՈ)
Երևանի կենտրոնում երկու տղամարդկանց միջև վեճն ավարտվել է սպանությամբ. ՎԻԴԵՈ
13:16
06 Մարտի 2023
Երևանում երեխան վրաերթի է ենթարկվել` մոր հետ ավտոբուսից իջնելիս
Երևանում երեխան վրաերթի է ենթարկվել` մոր հետ ավտոբուսից իջնելիս
10:41
06 Մարտի 2023
Խոշոր ավտովթար Երևանի գլխավոր պողոտաներից մեկում. խցանումը հասնում է մոտ 4կմ–ի
Խոշոր ավտովթար Երևանի գլխավոր պողոտաներից մեկում. խցանումը հասնում է մոտ 4կմ–ի
21:10
03 Մարտի 2023
Խոշոր ավտովթար Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին՝ բեռնատարի մասնակցությամբ. կան տուժածներ (ՖՈՏՈ)
Խոշոր ավտովթար Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին՝ բեռնատարի մասնակցությամբ. կան տուժածներ. ՖՈՏՈ
14:04
03 Մարտի 2023
Կարբիում պարեկը փորձել է գողություն անել տնից, սակայն գյուղացիները բռնել են նրան ու ծեծել
Կարբիում պարեկը փորձել է գողություն անել տնից, սակայն գյուղացիները բռնել են նրան ու ծեծել