437.67
4.35
404.35
+3
Եղանակը Երևանում
Հայ

100կգ մեղր, մեքենա և որսորդական հրացաններ. էլ ի՞նչ է պետք գողին «երջանկության» համար (ՎԻԴԵՈ)

16:09
22 Մարտի 2022
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի./Նովոստի–Արմենիա/. Գողության դեպք է բացահայտվել Արմավիր քաղաքում։

Ոստիկանության հաղորդմամբ, գողության մասին հաղորդումը ոստիկանության Արմավիրի բաժնում մոտ մեկ ամիս առաջ էր ստացվել: Արմավիր քաղաքի Լերմոնտովի փողոցի տներից մեկին կից ավտոտնակից գողացել էին «Տոյոտա Պրադո» մակնիշի մեքենա, մեղրով 20 լիտրանոց չորս ալյումինե տարա և որսորդական երկփողանի հրացաններ: Տանտերերն արտասահմանում էին:

Առանձնատանը հետևող հարազատներն էին պարզել եղելությունն ու փետրվարի 22-ին ոստիկանություն դիմել:

Загружается новость ... "Лево"

Գողության փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվեց քրեական գործ:

«Արմավիրի բաժնի քրեական հետախույզների և ոստիկանության Արմավիրի մարզային վարչության փորձաքրեագիտական խմբի հետևողական աշխատանքի արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Արմավիր քաղաքի Ավետիսյան փողոցի 44-ամյա մի բնակիչ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Մարտի 16-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին:

Ավելի ուշ 44-ամյա տղամարդը ներկայացվեց նախաքննական մարմնին: Հանցավոր արարքը հիմնավորելու հարցում առանցքային նշանակություն ունեցան փորձագիտական ուսումնասիրությունները. մատնահետքերը նույնական էին ավտոտնակից վերցված մատնահետքերի հետ:

Դատարանի որոշմամբ նրա տանը և կից օժանդակ շինություններում խուզարկություն կատարվեց: Նկուղից հայտնաբերվեց ծաղկամանում աճեցված կանեփի 2 բույս, 3 լիտրանոց ապակյա տարայով մոտ 180 գրամ կանաչավուն, չորացված, մանրացված կանեփանման զանգված, 10 լիտր տարողությամբ մեղրով ապակյա տարա, 2 ալյումինե տարա, որոնցից մեկի մեջ մեղր էր եղել, իսկ տան հետնամասում հայտնաբերվեց պարկ՝ կանեփի նմանվող զանգվածով:

Խուզարկություն կատարվեց նաև կասկածյալի զոքանչի բնակարանում, որտեղ հայտնաբերվեցին մեղրով ալյումինե և ապակյա տարաներ: Պարզվեց, որ մեղրը տանտիրուհուն փեսան էր բերել:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ավտոմեքենան ու հրացանները հայտնաբերելու ուղղությամբ:
44-ամյա տղամարդը կալանավորվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը