Խոշոր և շղթայական ավտովթար Երևանի կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ մարտի 2-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com կայքի հաղորդմամբ` ժամը 15:40-ի սահմաններում Թումանյան փողոցում BMW մակնիշի ավտոմեքենան բախվել է Hyundai մակնիշի ավտոմեքենային:
Նշված ավտոմեքենային բախվելուց հետո BMW-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5 մակնիշի համարանիշի ավտոմեքենային, վերջինս էլ, առաջ ընթանալով, բախվել է LADA 110 մակնիշի ավտոմեքենային, LADA-ն էլ, առաջ ընթանալով, բախվել է Nissan Tiana ավտոմեքենային, Nissan Tiana-ն էլ, առաջ ընթանալով, բախվել է Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենային:
Կայքի հաղորդմամբ` վթարի հետևանքով BMW-ի վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Քննիչի կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը:–0–