438.37
4.44
404.03
+12
Եղանակը Երևանում
Հայ

Գողությու՞ն, թե՞ վերանորոգում. ոստիկանությունն արձագանքել է Երևանում գողացված անվադողների շուրջ առաջացած իրարանցմանը (ՖՈՏՈ)

14:21
24 Դեկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Facebook սոցցանցի հայկական սեգմենտի օգտատերերը վերջին օրերին ակտիվորեն քննարկում են Երևանի փողոցներում կայանված մեքենաների անիվների գողացման դեպքերը:

Ժամեր առաջ Ashot Sargsyan տվյալներով Facebook-ի օգտատերը իր էջում առանց անիվների մեքենայի լուսանկար է հրապարակել` նշելով, որ առավոտը բարի չէր հարևանի համար։ Օգտատիրոջ ներկայացրածով մեքենայի անիվները գողացել են։

 

«Առավոտը բարի չեր հարևանիս համար, մի քանի օր առաջ նույնը արել են մեկ այլ հարևանի մեքենայի հետ», - նշել է նա:

Օգտատերը նշել է նաև, որ նման տեսարանների կարող ենք հանդիպել քաղաքի տարբեր բակերում: Նա նաև կոչ է արել ոստիկանությանը վերջ տալ այս վիճակին և թույլ չտալ ամենաթողությանը:

Ոստիկանության արձագանքը

Ոստիկանության մամուլի ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, ըստ որի ոստիկանությունում նշված մեքենայի անիվների գողության վերաբերյալ ահազանգ չի հնչել։

«Այսուամենայնիվ, հրապարակման հիման վրա ոստիկանները հայտնաբերել են մեքենայի տիրոջը։ Վերջինս իր վրդովմունքն է հայտնել մեքենան լուսանկարելու և լուսանկարը սոցցանցում հրապարակելու կապակցությամբ։ Նա հայտնել է նաև, որ անիվները չեն գողացել. ինքն է հանել վերանորոգելու համար», - նշվում է տարածած հաղորդագրությունում։

Ոստիկանությունը այդ օգտատիրոջը և առհասարակ բոլորին հորդորում է զարկ չտալ երևակայությանը, զերծ մնալ իրականության հետ որևէ աղերս չունեցող հրապարակումներ և մտացածին եզրահանգումներ անելուց։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:05
05 Մարտի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ ավտովթարից հետո կին վարորդները վիճել են, ճանկռել և ոտքով հարվածել միմյանց
Արտակարգ դեպք Երևանում․ ավտովթարից հետո կին վարորդները վիճել են, ճանկռել և ոտքով հարվածել միմյանց
15:04
04 Մարտի 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ 5 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ երեխա (ՖՈՏՈ)
5 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ երեխա․ ՖՈՏՈ
13:38
04 Մարտի 2024
Նոր Խարբերդում 73-ամյա կնոջ սպանության մեղադրանքով վերջինիս որդին կալանավորվել է
57-ամյա տղամարդը վիճաբանել է 73-ամյա մոր հետ, հրել է նրան, մայրն ընկել է, գլուխը հարվածել սեղանին և կորցրել գիտակցությունը
11:28
04 Մարտի 2024
Ալմաթիում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Քիչ առաջ Ալմաթիում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
11:12
04 Մարտի 2024
Բնակարանում մայր և դստեր դիեր են հայտնաբերվել
Սարսափելի դեպք Գյումրիում
22:32
02 Մարտի 2024
Գեղարքունիքում միկրոավտոբուս է շրջվել․ 3 մարդ տուժել է (ՖՈՏՈ)
Գեղարքունիքում միկրոավտոբուս է շրջվել․ 3 մարդ տուժել է. ՖՈՏՈ
21:15
01 Մարտի 2024
Երևանում 52–ամյա որդին հարվածներ է հասցրել 73–ամյա մորը․ վերջինս մահացել է
Երևանում 52–ամյա որդին հարվածներ է հասցրել 73–ամյա մորը․ վերջինս մահացել է
13:04
01 Մարտի 2024
ՔԿՀ բաժնի պետը կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի անօրինական խնդրանքը, նրա ծառայությունները դադարեցվել են
ՔԿՀ բաժնի պետը կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի անօրինական խնդրանքը
10:03
01 Մարտի 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ գլխավոր պողոտաներից մեկում 6 մեքենա է բախվել
Գլխավոր պողոտաներից մեկում 6 մեքենա է բախվել
19:37
29 Փետրվարի 2024
17–ամյա պատանին Wildberries–ից ձեռք է բերել կեղծ ռուբլի և դրամ ու բռնվել ոստիկանների կողմից
17–ամյա պատանին Wildberries–ից ձեռք է բերել կեղծ ռուբլի և դրամ ու բռնվել ոստիկանների կողմից
15:05
29 Փետրվարի 2024
Երևանում BMW–ն մխրճվել է մարդատար ԳԱԶԵԼ–ի մեջ․ կան վիրավորներ
Երևանում BMW–ն մխրճվել է մարդատար ԳԱԶԵԼ–ի մեջ․ կան վիրավորներ