437.67
4.35
404.35
+5
Եղանակը Երևանում
Հայ

Ավազակային հարձակում Առինջ գյուղում

11:57
27 Մայիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին` մայիսի 26-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ` ժամը 22: 00-ի սահմաններում դիմակավորված անհայտ անձը, խաղալիք ատրճանակով զինված, ներս է մտել Առինջ գյուղի 6-րդ փողոցի 19 տուն: Հանցագործը նախ իր հետ բերած բենզինը լցրել է տուժածի` նույն տան բնակիչ, 61-ամյա Գագիկ Փաhլևանյանի վրա, այնուհետև դանակով հարվածներ հասցրել Գ. Փաhլևանյանի որովայնին:

Կայքի հաղորդմամբ` Գ. Փաhլևանյանի որդին` 24-ամյա Սուրեն Փաhլևանյանը օգնության է հասել ծնողին և կարողացել է վնասազերծել հանցագործին:

Գ. Փաhլևանյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ ավազակային հարձակում կատարողը` նույն գյուղի բնակիչ, 55-ամյա Վիրաբ Ղազարյանը` Աբովյանի բժշկական կենտրոն:

Ավազակային հարձակում կատարողի տունը հսկողության տակ են վերցրել ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները` բաժնի պետ Վարդան Վարդանյանի և Կոտայքի քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ: 

Կայքի հաղորդմամբ` ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են կոտրված խաղալիք ատրճանակը, որը հանցագործը օգտագործել է իբրև զենք, դիմակը, ձեռնոցները և խոհանոցային դանակ, որոնք ընթերականների ներկայությամբ առգրավվել է քննիչի կողմից: 

Փաստի առթիվ քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 175 –րդ հոդվածի 1-ին մասի (ավազակություն) և 235–րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը