Վրաստանում կանխվել է Հայաստանից 870 ադամանդի ապօրինի ներկրումը

06.10.2017, 18:16
Վրաստանի ֆինանսների նախարարության ՔԿ–ն առգրավել է երկիր ապօրինի ներկրված ավելի քան 870 ադամանդ և 900 գրամ ոսկերչական իր։
Վրաստանում կանխվել է Հայաստանից 870 ադամանդի ապօրինի ներկրումը

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Վրաստանի ֆինանսների նախարարության Քննչական ծառայությունն առգրավել է երկիր ապօրինի ներկրված ավելի քան 870 ադամանդ և 900 գրամ ոսկերչական իր, երեք անձ ենթարկվել է քրեական պատասխանատվության, նշվում է գերատեսչության կայքում։

Загружается новость ... "Лево"

Ինչպես հայտնում է apsny.ge–ն, քննության շրջանակում պարզվել է, որ նրանցից մեկն ադամանդները Հայաստանից Վրաստան է տեղափոխել «Սադախլո» մաքսային անցակետով (հայ–վրացական սահման)։ Մաքսանենգ ապրանքը թաքնված է եղել մեքենայի հատուկ թաքստոցում։ 

Իսկ ոսկեղենը Վրաստան է հասել «Սարփի» մաքսակետով (վրաց–թուրքական սահման)։ 

Ապօրինի ապրանքի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 60 հազար լարի (մոտ 25 հազար դոլար)։

Քրեական գործը հարուցվել է «Վրաստանի սահմանով ապրանք տեղափոխելու հետ կապված կանոնների խախտում» հոդվածի հատկանիշներով, ինչը նախատեսում է տուգանք կամ 3–5 տարվա ազատազրկում։ –0–