Տղամարդու կիսանեխած դի է հայտնաբերվել Երևանի գերեզմանատներից մեկում

20.06.2017, 15:10
Տղամարդու դի է հայտնաբերվել Շենգավիթ վարչական շրջանի Կարմիր բլուր փողոցի հարևանությամբ գտնվող գերեզմանատանը։
Տղամարդու կիսանեխած դի է հայտնաբերվել Երևանի գերեզմանատներից մեկում
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի` հունիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Տղամարդու դի է հայտնաբերվել Շենգավիթ վարչական շրջանի Կարմիր բլուր փողոցի հարևանությամբ գտնվող գերեզմանատանը։

Загружается новость ... "Лево"


Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խումբը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը։


Ժամանել է նաև դատաբժիշկը։

Գերեզմանոցում հայտնաբերված տղամարդու դին քայքայված և կիսանեխած է եղել։ Պարզվել է, որ մահացածը Երևան քաղաքի Շիրակի փողոցի 70 շենքի բնակիչ՝ 54-ամյա Արթուր Շողունցն էր։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ տղամարդը մահացել է մոտ 5 օր առաջ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկան։ -0-