Տավուշում կնոջ սպանության մեջ կասկածվող ամուսինն ինքնավնասում է կատարել ձերբակալման ժամանակ

13.05.2018, 17:38
Տղամարդը, ոստիկաններին տեսնելով, իր մոտ պահվող դանակով ինքնավնասում է կատարել, ինչի հետևանքով տեղափոխվել է բժշկական կենտրոն և ենթարկվել վիրահատության:
Տավուշում կնոջ սպանության մեջ կասկածվող ամուսինն ինքնավնասում է կատարել ձերբակալման ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի  Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ամուսնու կողմից կնոջ սպանության դեպքը:

Կասկածյալը հայտնաբերվել և ձերբակալվել է, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2018թ. մայիսի 11-ին ժամը 14:30-ի սահմաններում հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը ժամը 12:30-ին Տավուշի մարզում գտնվող առանձնատներից մեկում 1965թ. ծնված ամուսինը սուր կտրող գործիքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է պատճառել կնոջը՝ նույն  մարզի բնակչուհի, 1969 թ. ծնված  Մ.Բեգյանին, և դիմել փախուստի: 49-ամյա կինը ստացած մարմնական վնասվածքներից մահացել էր:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն): Կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել փորձանմուշներ, հարցաքննվել բազմաթիվ անձինք։

Ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տուժողի ամուսինը:

Վերջինիս Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները հայտնաբերել են 2018թ. մայիսի 12-ինառավոտյան ժամը 10:00-ի սահմաններում: 53-ամյա տղամարդը, ոստիկանության աշխատակիցներին տեսնելով, իր մոտ պահվող դանակով ինքնավնասում է կատարել, ինչի հետևանքով տեղափոխվել է բժշկական կենտրոն և ենթարկվել վիրահատության: Բժշկի եզրակացության համաձայն՝ տղամարդու առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:–0–