436.87
4.38
404.47
+1
Եղանակը Երևանում
Հայ

Սիսիանում տղամարդը ինքնասպան է եղել՝ թողնելով երկտող

11:15
24 Դեկտեմբերի 2016

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 11:30-ի սահմանում ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երիտասարդական փողոցի տներից մեկին հարակից գոմում տղամարդու դի կա: 

Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, նշված վայր է ժամանել ոստիկանության օպերատիվ խումբը: 

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 11:30-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 2 տան բնակիչ 69-ամյա Ժորա Հակոբջանյանը իր տանը կից անասնագոմում տանիքի գերանից կախվելու միջոցով ինքնասպան է եղել: 

Կայքի տեղեկություններով, նա այդ քայլին դիմել է հակի թելով, իսկ տաբատի գրպաններից հայտնաբերվել են նույնաբովանդակ գրություններ, որտեղ գրված է, որ ինքը հիվանդության հետևանքով առաջացած ուժեղ ցավերին չի դիմանում և ստիպված դիմում է ինքնասպանության և խնդրում է իր մահվան մեջ որևէ մեկին չմեղադրել: 

Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի քննիչները, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական: 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը
11:02
20 Փետրվարի 2024
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ ԶԼՄ
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ
21:15
19 Փետրվարի 2024
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել․ կան հոսպիտալացվածներ
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել
14:18
19 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար․ երկու մարդ մահացել է (ՖՈՏՈ)
Երկու մարդ մահացել է․ ՖՈՏՈ
11:09
19 Փետրվարի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ Օրբելի փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել
Օրբելի փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել
09:45
19 Փետրվարի 2024
Երևանում միևնույն տնից 13 մարդ է հոսպիտալացվել, որոնցից 6–ը՝ երեխաներ
Երևանում միևնույն տնից 13 մարդ է հոսպիտալացվել, որոնցից 6–ը՝ երեխաներ
18:09
17 Փետրվարի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ Opel–ն ընկել է Գետառը, կան վիրավորներ
Արտակարգ դեպք Երևանում․ կան վիրավորներ
21:15
16 Փետրվարի 2024
Փորձել են իրացնել 300 հատ կեղծ 100 դոլարանոցներ․ սխեմատիկ եղանակով աշխատող հանցավոր խումբ է բացահայտվել (ՎԻԴԵՈ)
Փորձել են իրացնել 300 հատ կեղծ 100 դոլարանոցներ․ սխեմատիկ եղանակով աշխատող հանցավոր խումբ է բացահայտվել․ ՎԻԴԵՈ
16:16
16 Փետրվարի 2024
Հարվածել են կռփազենքով, ոտքերով, դանակով․ արտակարգ դեպք Երևանում (ՎԻԴԵՈ)
Հարվածում են ոտքերով, դանակով, հրապարակվել են միջադեպի կադրերը․ ՎԻԴԵՈ