441.06
4.43
403.38
+3
Եղանակը Երևանում
Հայ

Խարբերդի տներից մեկում հայտնաբերվել են երկու տղամարդկանց դիակներ

18:44
05 Նոյեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Խարբերդում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 16։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խարբերդի թիվ 21 փողոցի 10-րդ տանը 2 տղամարդու դի կա։

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 60-ից 65, և 55-ից 60 տարեկան տղամարդկանց դիեր։

Կայքի հաղորդմամբ, դատաբժիշկների նախնական եզրակացության համաձայն, դիակների վրա բռնության հետքեր չկան։

Կան կասկածներ, որ նրանք ծխախեղդ են եղել։ Շենգավիթի քննչական բաժնի պետի կարգադրությամբ ստեղծվել է քննչական խումբ, և խմբի անդամ քննիչների կողմից նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կայքի տեղեկություններով, մահացածները ընկերներ են եղել և հակում են ունեցել խմիչքի նկատմամբ։

Մահացածներից մեկը մահճակալին է եղել, իսկ մյուսը՝ հատակին։

Կայքի տեղեկություններով, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են 57-ամյա Ստեփան Անտոնյանը և 64-ամյա Ռուբեն Մանուկյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
12 Մարտի 2024
10–ից ավելի անձինք հարձակվել են մեկի վրա, ծեծել ու կրակել նրա ուղղությամբ․ արտակարգ դեպք Աբովյանում (ՎԻԴԵՈ)
10–ից ավելի անձինք հարձակվել են մեկի վրա, ծեծել ու կրակել նրա ուղղությամբ․ արտակարգ դեպք Աբովյանում․ ՎԻԴԵՈ
15:21
12 Մարտի 2024
Դանակահարություն Երևանի քոլեջներից մեկի մոտ․ 18–ամյա պատանին հիվանդանոցում մահացել է
Դանակահարություն Երևանի քոլեջներից մեկի մոտ․ քոլեջի 18–ամյա սանը հիվանդանոցում մահացել է
13:15
12 Մարտի 2024
42–ամյա տղամարդը պարբերաբար ծեծել է 63–ամյա մորը․ վերջինս դիմել է ոստիկանություն
42–ամյա տղամարդը պարբերաբար ծեծել է 63–ամյա մորը․ վերջինս դիմել է ոստիկանություն
10:45
12 Մարտի 2024
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան առնվազն 23 հարված է հասցրել 17–ամյա մատուցողին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ռեստորաններից մեկում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան առնվազն 23 հարված է հասցրել 17–ամյա մատուցողին
19:37
11 Մարտի 2024
«Արծվի թևեր»-ի մոտ վեճն ավարտվել է ծեծկռտուքով ու դանակահարությամբ․ 42-ամյա տղամարդը մահացել է
Վեճն ավարտվել է ծեծկռտուքով ու դանակահարությամբ․ 42-ամյա տղամարդը մահացել է
14:50
11 Մարտի 2024
71–ամյա քաղաքացին 30 մետր բարձրությունից ընկել է ձորը
71–ամյա քաղաքացին 30 մետր բարձրությունից ընկել է ձորը
11:29
11 Մարտի 2024
Մեքենան կիսվել է երկու մասի, 20–ամյա վարորդը տեղում մահացել է․ սարսափելի ավտովթար Արարատի մարզում (ՖՈՏՈ)
Մեքենան կիսվել է երկու մասի, 20–ամյա վարորդի դին հայտնաբերվել է մեքենայից դուրս․ ՖՈՏՈ
10:56
09 Մարտի 2024
Գյումրիի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ փրկարարները պատուհանից տարհանել են երեք ամսական երեխայի
Փրկարարները պատուհանից տարհանել են երեք ամսական երեխայի
15:40
07 Մարտի 2024
33–ամյա քաղաքացին փորձել է նետվել Դավթաշենի կամրջից
Երևանում  ինքնասպանության փոորձ է կանխվել
13:12
07 Մարտի 2024
Տղամարդը փորձել է ինքնահրկիզվել կառավարության շենքի մոտ
Տղամարդը փորձել է ինքնահրկիզվել կառավարության շենքի մոտ
12:46
07 Մարտի 2024
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 87–ամյա տղամարդու դին
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 87–ամյա տղամարդու դին