Հրապարակվել է ՌԴ դեսպանի սպանությանը նախորդող վայրկյանների տեսանյութը
20.12.2016,
17:19
Համացանցում հայտնվել է նոր տեսանյութ, որը նկարահանվել է Անկարայում ցուցահանդեսի ժամանակ, որտեղ սպանվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովը:
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Համացանցում հայտնվել է նոր տեսանյութ, որը նկարահանվել է Անկարայում ցուցահանդեսի ժամանակ, որտեղ սպանվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովը:
Ինչպես հաղորդում է ntv.ru-ն, տեսանյութում երևում է, թե ինչպես է մարդասպանը պատրաստվում հարձակման ելույթ ունեցող դիվանագետի մեջքի հետևում:
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի վրա հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ին Անկարայում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսի բացման ժամանակ: Թուրքիայի ԱԳՆ-ն պարզել է, որ ռուս դեսպանի վրա կրակել է 22-ամյա թուրք ոստիկան Մևլյութ Մերտ Ալթընթաշը:
Նա սպանել է Կարլովին` ատրճանակից մի քանի կրակոց արձակելով` բացատրելով իր գործողությունները Սիրիայում Ռուսաստանի քաղաքականության հետ կապված դժգոհությամբ: Հարձակման հետևանքով տուժել է ևս երկու մարդ: Հարձակվողին ոչնչացրել են թուրքական հատուկ ծառայության աշխատակիցները: -0-