ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ քաղաքացի է խեղդվել երեքշաբթի Սև ծովում:
ՀՀ ԱԻՆ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ, ժամը 10:46-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 07:41-ի սահմանում դեռևս չբացահայտված հանգամանքներում Քոբուլեթի հանգստյան գոտում՝ Սև ծովում, ջրահեղձ է եղել ՀՀ քաղաքացի Արամ Աբրահամյանը (ծնված 1950 թ.):
Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ծովից: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում