Արմավիրում 47–ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 12–ամյա աղջկա նկատմամբ

24.03.2023, 11:11
Արմավիրում 47–ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 12–ամյա աղջկա նկատմամբ
Արմավիրում 47–ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 12–ամյա աղջկա նկատմամբ
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ մարտի 23-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի մի բնակիչ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել անչափահասի նկատմամբ:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ոստիկանները պարզում են, որ քրեական հետախուզության բաժանմունքում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են, և Արմավիրի ոստիկանները կարճ ժամանակում անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով Արմավիր քաղաքում հայտնաբերում են նույն մարզի բնակիչ, 47-ամյա Ալբերտ Կ.-ին ու տեղափոխում բաժին:

Загружается новость ... "Лево"

Կայքի տեղեկություններով՝ պարզվել է, որ Ալբերտ Կ.-ն մոտ 10 օր առաջ, 2 տարբեր օրերի ընթացքում, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել Արմավիր քաղաքի դպրոցներից մեկի սան, 12-ամյա աղջնակի նկատմամբ:

Այդ փաստը հաստատել է նաև ոստիկանություն հրավիրված երեխայի մայրը:

Կայքի տեղեկություններով՝ տղամարդը խոստովանել է արարքը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–