439.88
4.45
403.71
+2
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում 36–ամյա խնամակալը բացել էր ննջարանի դուռն ու գողացել 700 հազ. դրամի ոսկեղեն և գումար (ՎԻԴԵՈ)

13:19
15 Ապրիլի 2021
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 9-ին ոստիկանություն էր զանգել Մառի փողոցի բնակիչ մի կին և հայտնել, որ տնից անհետացել են ծրարով փողն ու ոսկեղենը, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Կնոջից ընդունվեց հաղորդում: Նա հայտնեց, որ ինքը երկու օր տանը չի եղել, իսկ այդ օրը նկատել է, որ ննջարանի պահարանից բացակայում են ծրարում պահված 700 հազար դրամի ոսկյա զարդերն ու 35 հազար դրամը: Կինը նաև հավելեց, որ իր բացակայության ընթացքում տանն են եղել իր երեխան ու նրա 36-ամյա խնամակալը:

Ոստիկաններն ուսումնասիրեցին բնակարանը, մուտքի ու ներսենյակային դռները: Ամեն բան կարգին էր: Անվնաս էր նաև ննջասենյակի դռան կողպեքը. տանտիրուհին, զգուշավորությունից ելնելով, իր բացակայության ընթացքում փակ էր պահում ննջարանի դուռը:

Խնամակալը, բնականաբար, դարձավ կասկածյալ: Նա հրավիրվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ կտրականապես ժխտեց իր մասնակցությունը ծրարի անհետացման գործին:

Նոր Նորքի քրեական հետախույզները վարկածը ստուգելու իրենց մեխանիզմն ունեին: Օպերատիվ աշխատանքի արդյունքում նրանք պարզեցին, որ խնամակալ կինը վերջերս ոսկեղեն էր գրավադրել, որն, ի դեպ, գնահատվել է մոտ 700 հազար դրամ: Նման պատահականություններ սովորաբար չեն լինում:

Արդեն երեկոյան ժամը ութն էր, երբ խնամակալուհին կրկին հրավիրվեց ոստիկանության բաժին: Փաստերի ճնշման տակ և բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանեց, որ հարմարեցված բանալիով ինքն է բացել ննջարանի դուռն ու գողացել ծրարը:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:56
09 Մարտի 2024
Գյումրիի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ փրկարարները պատուհանից տարհանել են երեք ամսական երեխայի
Փրկարարները պատուհանից տարհանել են երեք ամսական երեխայի
15:40
07 Մարտի 2024
33–ամյա քաղաքացին փորձել է նետվել Դավթաշենի կամրջից
Երևանում  ինքնասպանության փոորձ է կանխվել
13:12
07 Մարտի 2024
Տղամարդը փորձել է ինքնահրկիզվել կառավարության շենքի մոտ
Տղամարդը փորձել է ինքնահրկիզվել կառավարության շենքի մոտ
12:46
07 Մարտի 2024
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 87–ամյա տղամարդու դին
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 87–ամյա տղամարդու դին
19:37
06 Մարտի 2024
Գեղարքունիքում մեքենաներ են բախվել․ կա զոհ և հինգ վիրավոր
Գեղարքունիքում մեքենաները բախվել ու ջարդուփշուր են եղել․ կա զոհ և հինգ վիրավոր
14:47
06 Մարտի 2024
Քաղաքացին բարձրացել է Արագած լեռն ու առատ ձյան պատճառով չի կարողանում իջնել․ դեպքի վայրում է փրկարարների 3 մարտական հաշվարկ
Քաղաքացին բարձրացել է Արագած լեռն ու առատ ձյան պատճառով չի կարողանում իջնել
11:53
06 Մարտի 2024
Խոշոր հրդեհ Երևանում․ տարհանվել է 7 մարդ և 1 շուն, բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի (ՖՈՏՈ)
Խոշոր հրդեհ Երևանում․  բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի․ ՖՈՏՈ
21:15
05 Մարտի 2024
59-ամյա որդին ձեռնափայտով հարվածել է 91-ամյա հորը ոը գրպանից գողացեկ 59 700 դրամ
59-ամյա որդին ձեռնափայտով հարվածել է 91-ամյա հորը ոը գրպանից գողացեկ 59 700 դրամ
11:05
05 Մարտի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ ավտովթարից հետո կին վարորդները վիճել են, ճանկռել և ոտքով հարվածել միմյանց
Արտակարգ դեպք Երևանում․ ավտովթարից հետո կին վարորդները վիճել են, ճանկռել և ոտքով հարվածել միմյանց