Զախարովան մեկնաբանել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակումը շարունակվում է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ չորեքշաբթի օրը հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Զախարովան մեկնաբանել է ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադոմի խոսքերն այն մասին, որ նախօրեին իրականացվել է գերիների փոխանակում «բոլորը-բոլորի» դիմաց սկզբունքով, որին նախորդել է նախապատրաստական աշխատանք, որն իրականացվել է ռուս խաղաղապահների կողմից հայկական և ադրբեջանական կողմերի հետ:
«Ռուս խաղաղապահները հետագայում ևս շարունակելու են նպաստել եռակողմ հայտարարության անվերապահ կատարմանը»,- նշել է Զախարովան:
Հիշեցնենք, որ դեկտեմբեր 14-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ կայացել է գերիների փոխանակման գործընթացը, և Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել պաշտոնապես հաստատված 44 հայ քաղաքացիներ: Հայաստանից Ադրբեջան է տեղափոխվել 12 ադրբեջանցի:-0-