ՌԴ ԱԳՆ-ն ողջունում է Սիրիայում համընդհանուր համաներման հայտարարումը

16.01.2012, 16:04
ՌԴ ԱԳՆ-ն ողջունում է Սիրիայում համընդհանուր համաներման հայտարարումը

Մոսկվայում կարևորում են և դրական են համարում սիրիական ղեկավարության՝ համընդհանուր համաներում հայտարարելու որոշումը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հունվարի 12-ին համընդհանուր համաներման հրամանագիր է ստորագրել հակակառավարական ելույթների մասնակիցների համար: Սիրիական ԶԼՄ-ների հաղորդմամբ, այն տարածվում է «2011 թվականի մարտի 15-ից 2012 թվականի հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում» իրավախախտումներ կատարած անձանց վրա:

«Մոսկվայում կարևոր և դրական են համարում սիրիական ղեկավարության այս քայլը Արաբական պետությունների լիգայի և առանց որևէ արտաքին միջամտության սիրիացիների կողմից ներքաղաքական ճգնաժամի խաղաղ կարգավորման նախաձեռնության իրագործման ճանապարհին առաջ ընթանալու համատեքստում»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի մեկնաբանության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Միաժամանակ ելնում ենք նրանից, որ Դամասկոսը հետագայում էլ բարեխղճորեն կկատարի իր  ստանձնած պարտավորությունները ԱՊԼ ծրագրի և Սիրիայում արաբական դիտորդների գործունեության արձանագրության շրջանակներում»,- նշել է ԱԳՆ-ն: -0-