Չինացի կամավորներն առաջիկա տասը տարվա ընթացքում 26 մլրդ ծառ կտնկեն՝ երկրի էկոլոգիայի բարելավման համար, հաղորդում է «Ժենմին ժիբաո» ինտերնետ-հրատարակությունը:
«Չինաստանը նախատեսում է 26 մլրդ ծառ տնկել կամ երկուական ծառ ամեն տարի՝ Չինաստանի ժողովրդական հանրապետության ամեն բնակչի հաշվով՝ երկրի էկոլոգիական վիճակն էականորեն բարելավելու նպատակով: Շուրջ 650 մլն մարդ, այսինքն Չինաստանի բնակչության կեսն ամեն տարի կկատարեն այս խնդիրը», - ասել է ՉԺՀ-ի Անտառային տնտեսության պետական վարչության պետի տեղակալ Չժան Յունլին, որի խոսքերը մեջբերվում է տեղեկատվության մեջ:
Ըստ հրատարակության տվյալների՝ այս տարվա 11 ամիսների ընթացքում շուրջ 614 մլն չինացի ողջ երկրում մասնակցել է ծառերի կամավոր տնկման ակցիային, ինչի արդյունքում տնկվել է 2,51 մլրդ ծառ 6 մլն հեկտար տարածքում:-0-