Իրանը կրկնօրինակում է ամերիկյան անօդաչու սարքը, որը նախկինում գրավել էին ռազմական երկրները
Իրանը պատրաստվում է կրկնօրինակել ամերիկյան անօդաչու թռչող սարքը (ԱՕԹՍ), որը նրանք գրավել էին Աֆղանստանի սահմանի մոտ, երկուշաբթի հաղորդում է Ֆրանս Փրես գործակալությունը՝ հղում անելով Իրանի իշխանություններին:
Դեկտեմբերի 4-ին իրականական ԶԼՄ-ները տեղեկացրեցին, որ զինվորականները երկրի արևելքում կործանել են RQ-170 ամերիկյան անօդաչու սարքը: ԱՄՆ իշխանությունները ավելի ուշ հայտնեցին, որ ոչ մի հիմք չկա ենթադրելու, որ անօդաչու սարքն իսկապես իրանցի զինծառայողների կողմից է կործանվել: Սակայն այնուհետև Իրանը տեսահոլովակ ցուցադրեց, որտեղ պատկերցած է ԱՕԹՍ-ը, ընդ որում մեքենայի վրա ոչ մի տեսանելի վնասներ չեն եղել: Ըստ տեղական ԶԼՄն-ների՝ անօդաչու սարքի կործանման պատճառ է դարձել Իրանի հատուկ ծառայությունների կիբեռգրոհը:
«Այժմ մենք աշխատում ենք ստացված կոդերի վրա (այդ ԱՕԹՍ-ի վերաբերյալ), հաջորդ փուլը կլինի անօդաչու սարքի վերաստեղծումը»,- Ֆրան Պրես-ի հետ զրույցում հայտնել է ազգային անվտանգության հարցերի իրանական խորհրդարանական հանձնաժողովի ներկայացուցիչ Փարվիզ Սորուրին (Parviz Sorouri): Նա ավելացրել է, որ Թեհրանն առաջիկայում ունակ կլինի սերիականորեն արտադրել ԱՕԹՍ, որոնք նման են գրավածին: Սորուրին ընդգծել է, որ անօդաչու սարքի իրանական վարկածն առավել կատարյալ կլինի ամերիկյան սարքի համեմատ: -0-