Եվրագոտու երկրների նոր պայմանագրի նախագիծը պատրաստ կլինի մինչև մարտ ամիսը. Սարկոզի

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Եվրոյի գոտու 17 երկրների, ինչպես նաև այդ միությանը միանալ ցանկացող բոլոր երկրների միջև նոր պայմանագրի նախագիծը պատրաստ կլինի մինչև 2012թ. մարտ ամիսը, ուրբաթ հաղորդում է Ասոշիեյթիդ Փրես գործակալությունը՝ հղում անելով Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հայտարարությանը:
Ւնչպես հաղորդում է «ՌՒԱ Նովոստին», ԵՄ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի մասնակիցները Բրյուսելում հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը չեն կարողացել պայմանավորվածության հասնել ԵՄ-ի մասին պայմանագրում փոփոխություններ մտցնելու շուրջ, որոնք ԵՄ 27 անդամ-երկրների բյուջետային միջոցների ծախսի և պետական պարտքերի ծավալների վերահսկման խստացում են նախատեսում: Դրա փոխարեն ԵՄ առաջնորդները քննարկել են եվրոյի գոտու 17 երկրների միջև նոր պայմանագրի կնքման հնարավորությունները:
Եվրոպական խորհրդի նախագահ Խերման վան Ռոմբեի խոսքերով՝ եվրագոտու երկրների համաձայնագրին կմիանան ևս վեց եվրոպական պետություններ:-0-