Վենեսուելայի ներկայացուցչուհին արժանացել է 2011 թ.-ի «Միսս Աշխարհ» տիտղոսին

07.11.2011, 12:02
Վենեսուելայի ներկայացուցչուհին արժանացել է 2011 թ.-ի «Միսս Աշխարհ» տիտղոսին

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Վենեսուելայի ներկայացուցչուհին՝ 21-ամյա Իվիան Լունասոլ Սարկոս Կոլմենարեսը (Ivian Lunasol Sarcos Colmenares) հաղթել է Կիրակի Լոնդոնում կայացած «Միսս Աշխարհ» 61-րդ մրցույթում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը:

Սարկոս Կոլմենարեսը, չնայած երիտասարդ տարիքին, արդեն HR (կադրերի հետ աշխատանք) մասնագետի կրթություն է ստացել և այժմ հեռարձակող ընկերություններից մեկում է աշխատում: Նա ապագայում երազում է աշխատել երեխաների հետ, նոր «Միսս Աշխարհը» բազմազավակ ընտանիքից է. աղջիկն ունի 12 եղբայր և քույր:

Մրցույթի երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆիլիպինների ներկայացուցչուհին, երրորդ տեղը՝ Պուերտո-Ռիկոյի ներկայացուցչուհին:

Մրցույթին ռեկորդային թվով աղջիկ է մասնակցել՝ 122:

«Միսս Աշխարհ» մրցույթն այս տարի նշում է իր 60-րդ հոբելյանը, և այս տարի այն անցկացվել է իր հայրենիքում՝ Մեծ Բրիտանիայում: «Միսս Աշխարհը» գեղեցկության ամենահին մրցույթն է, որը 1951 թ.-ին հիմնել է բրիտանացի Էրիկ Մորլին (նրա մահից հետո 2000 թ.-ին մրցույթի նախագահն է դարձել Մորլիի այրին՝ Ջուլիան): Սկզբում այն եղել է բիկինիների մրցույթ, սակայն ԶԼՄ-ները միանգամից կնքել են այն «Միսս Աշխարհ»: Առաջին հաղթողն է դարձել շվեդ Քերսթին «Կիկի» Խակոնսոն:-0-