Աբխազիայի վետերանների շարժումը նախագահական ընտրություններին սատարում է Անկվաբին

03.08.2011, 18:00
Աբխազիայի վետերանների շարժումը նախագահական ընտրություններին  սատարում է Անկվաբին

1992-1993թթ.-ի վրաց-աբխազիական պատերազմի «Ամցախարա» վետերանների հասարակական շարժումը սատարում է Ալեքսանդր Անկվաբի թեկնածությունը Աբխազիայի նախագահի պաշտոնում, ասվում է շարժման հայտարարության մեջ:

Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը, ով ղեկավարում է հանրապետությունը 2005թ.-ից, մահացել է մայիսի 29-ին՝ 63 տարեկան հասակում, թոքերի բարդ վիրահատությունից հետո: Աբխազիայի խորհրդարանը Սահմանադրության հետ համապատասխան նախագահական արտահերթ ընտրություններ է նշանակել օգոստոսի 26-ին:

Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են փոխնախագահ Ալեքսանդր Անկվաբը, վարչապետ Սերգեյ Շամբան և «Աբխազիայի ժողովրդական միասնականության ֆորում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ռաուլ Հաջիմբան: -0-