Նգույեն Տան Զունգը կրկին Վիետնամի վարչապետ է ընտրվել

26.07.2011, 15:02
Նգույեն Տան Զունգը կրկին Վիետնամի վարչապետ է ընտրվել

Նգույեն Տան Զունգը, ով գլխավորում է Վիետնամի կառավարությունը 2006 թվականից, վարչապետ է ընտրվել ևս մեկ հնգամյա ժամկետով, երեքշաբթի հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով վիետնամական ВНА լրատվական գործակալությանը։

Վիետնամի բարձրաստիճան պաշտոնյաների ընտրություններն անցկացվում են երկրի 13-րդ գումարման Ազգային ժողովի (խորհրդարանի) առաջին նստաշրջանում, որը բացվել է երկուշաբթի Հանոյում։ Երեքշաբթի նոր ժամկետով վերտընտրվել են նաև Վիետնամի փոխնախագահ Նգույեն Թխի Զոանը և Վիետնամի Գերագույն դատարանի նախագահ Չըհոնգ Հոա Բինը։

Երկուշաբթի՝ նստաշրջանի առաջին օրը, խորհրդարանը 97,4 տոկոսանոց մեծամասնությամբ Վիետնամի նախագահի պաշտոնում է ընտրել Վիետնամի Կոմկուսակցության ԿԿ քաղխորհրդի 62-ամյա Չհոնգ Թան Շանգին, ով այդ պաշտոնում փոխարինել է Նգույեն Մին Չիետային։ Նախկին նախագահն այս տարի դառնում է 70 տարեկան։

Վիետնամում այդ տարիքը պետական բարձր պաշտոնների զբաղեցման համար առավելագույն շեմն է։ -0-