The Washington Post.թալիբները 2020 թ.–ի սկզբից գաղտնի համաձայնությունների են եկել աֆղան զինվորականների հետ

16.08.2021, 13:57
Թալիբները 2020 թ.–ի սկզբից գաղտնի համաձայնությունների են եկել աֆղան զինվորականների հետ
The Washington Post.թալիբները 2020 թ.–ի սկզբից գաղտնի համաձայնությունների են եկել աֆղան զինվորականների հետ

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի,/Նովոստի–Արմենիա/. «Թալիբան» արմատական շարժման զինյալները 2020 թվականի սկզբից գաղտնի հայմաձայնության են եկել Աֆղանստանի անվտանգության ուժերի աշխատակիցների հետ, որպեսզի նրանք վճարի դիմաց տան առկա սպառազինությունները, անձնատուր լինեն կամ դասալիք դառնան:

Օգոստոսի 15-ին այդ մասին հայտնել է The Washington Post թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թերթի աղբյուրների խոսքով՝ տեղի են ունեցել գործարքներ, որոնք «աֆղան պաշտոնատար անձինք անվանել են համաձայնություններ հրադադարի շուրջը»:

Հրատարակության տվյալներով՝ իրականում թալիբների պարագլուխներն «առաջարկել են փող այն բանի վոխարեն, որպեսզի կառավարական ուժերը հանձնեն իրենց մոտ եղած սպառազինությունները»:

Ինչպես հետևում է հրապարակումից, վերջին մեկուկես տարվա ընթացքում թալիբները կնքել են նման կարգի զանազան համաձայնություններ, մասնավորապես, Աֆղանստանի նահանգների ղեկավարների և այլ պաշտոնյաների հետ:

Загружается новость ... "Лево"

Տեղի են ունեցել «կառավարական ուժերի կապիտուլյացիայի մի շարք դեպքեր» զինյալնեի հետ «բանակցությունների արդյունքներով»: Հրապարակման մեջ արձանագրվում է, որ այդ գործարաքները թալիբներին օգնել են գործնականում առանց դիմադրության վերահսկողություն հաստատել հանրապետության մի ամբողջ շարք նահանգների նկատմամբ:

«Ոմանք պարզապես ցանկացել են փող ստանալ»,- նշել է թերթի աղբյուրն աֆղանական հատուկ ստորաբաժանման մարտիկների թվից:

Նրա խոսքով՝ աֆղան այլ պաշտոնյաներ և զինվորականներ համարել են, որ «Թալիբանն» անխուսափելիորեն հաղթանակ կտանի Աֆղանստանում և չէին ցանկանա լինել շարժման հակառակորդների կողմում: Թերթի տվյալներով՝ ոստիկանության որոշ աշխատակիցներ գանգատվել են, որ արդեն մի քանի ամիս աշխատավարձ չեն ստացել: Ինչպես նշել են աղբյուրները, ԱՄՆ-ի և թալիբների կողմից հաշտության համաձայնագրի ստորագումը 2020 թվականի փետրվարին բարոյալքել է Աֆղանստանի անվտանգության ծառայությունները:

Նրանք համարել են, որ այլևս չեն կարող հույս դնել ամերիկյան կողմի ակտիվ օգնության վրա զինյալների դեմ պայքարում, և այդ լույսով սկսել են հակված լինել թալիբների հետ կապիտուլյացիայի շուրջ պայմանավորվածություններին:

«Թալիբանի» զինյալներն, ըստ Al Arabiya հեռուստաալիքի հաղորդումների, օգոստոսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ և սկսել են զբաղեցնել կառավարական ուժերի լքած պետական հիմնարկությունները: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հեռացել է երկրից: Ավելի ուշ թալիբները հայտարարել են Աֆղանստանի մայրաքաղաքի բոլոր շրջանների նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:–0–