Ռուսաստանն օգոստոսի 1-ից վերականգնում է միջազգային չվերթերը. Միշուստին

24.07.2020, 15:52
Ռուսաստանն օգոստոսի 1-ից վերականգնում է միջազգային ավիահաղորդակցությունը. Միշուստին
Ռուսաստանն օգոստոսի 1-ից վերականգնում է միջազգային չվերթերը. Միշուստին

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանն օգոստոսի 1-ից վերականգնում է միջազգային ավիահաղորդակցությունը, հաղորդում էՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինին:

Загружается новость ... "Лево"

«Որոշում է ընդունվել միջազգային ավիահաղորդակցության վերականագնման վերաբերյալ, ընդ որում մենք առաջնորդվում ենք համաճարակային իրավիճակով, հիվանդացության ցուցանիշներով, փոխադարձության սկզբունքներով»,- հայտնել է կառավարության ղեկավարը ուրբաթ օրը նախարարների կաբինետի նիստի ընթացքում:

Նա մանրամասնել է, որ օգոստոսի 1-ից չվերթեր են իրականացվելու Մոսկվայից, Մոսկովյան մարզից, Սանկտ Պետերբուրգից և Դոնի Ռոստովից:

Վարչապետը նշել է, որ «այս որոշումը նույնպես թույլ կտա խթանել արտերկրից ՌԴ քաղաքացիների վերադարձը»:

Ռուսաստանը, ելնելով կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակից, մարտի 27-ին լիովին դադարեցրել էր կանոնավոր և չարթերային միջազգային ավիահաղորդակցությունը, ավիափոխադրողները կարող էին իրականացնել չվերթեր միայն ուղևորների՝ հայրենիք վերադարձի համար: -0-