ՌԴ-ում ոստիկանությունը ազգամիջյան բախումների մասնակից 3 ադրբեջանցիներին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել

25.07.2020, 18:08
ՌԴ-ում ոստիկանությունը ազգամիջյան բախումների մասնակից 3 ադրբեջանցիներին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել
ՌԴ-ում ոստիկանությունը ազգամիջյան բախումների մասնակից 3 ադրբեջանցիներին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ-ում ոստիկանությունը խնդրում է կալանավորել Մոսկվայի հարավ-արևելքում ազգամիջյան զանգվածային ծեծկռտուքի 3 մասնակիցներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Загружается новость ... "Лево"

«Դատարանը ստացել է ՌԴ ՔՕ 213 հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն) կասկածվող Համիդովի, Վալիևի և Զախիդովի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին հետաքննության միջնորդությունները»,- նշել են դատարանում: Շուտով կսկսվի միջնորդությունների քննությունը։

Բոլոր երեքն էլ ադրբեջանցի են, ովքեր մասնակցել են ՀՀ քաղաքացիների հետ բախմանը Մարյինոյի շրջանում:

Հուլիսի 24-ի գիշերը Մոսկվայի Մարյինո թաղամասում որոշակի կոնֆլիկտային իրավիճակ էր ստեղծվել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների միջև, որոնցից մեկը վերածվել էր ծեծկռտուքի: Տուժել է մեկ մարդ: Ոստիկանությունը խուլիգանության և կողոպուտի մասին քրգործ է հարուցել։ Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 34 մարդ:

Հարձակումներ և սադրանքներ

Վերջին օրերին հայ օգտատերերը սոցցանցերում կոչ են անում ՌԴ-ում գտնվող հայրենակիցներին լինել զգոն, քանի որ ադրբեջանցիները խմբեր են ձևավորել և հարձակվում են հայերի վրա, անգամ ծերերի:

ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը «Говорит Москва» ռադիոկայանի հետ զրույցում կատարվող իրադարձությունները սադրանք է անվանել և նշել, որ բախումները ծրագրված են ադրբեջանցիների կողմից:

Ավելի վաղ հաղորդագրություններ է ստացվել հայկական և ադրբեջանական համայնքների միջև բախումների մասին Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Բելգիայում: -0-