Լեոնարդո ԴիԿապրիոն զրկվել է «Օսկարից»
13.12.2018,
21:40
44–ամյա Լեոնարդո ԴիԿապրիոն զրկվել է «Օսկար» արձանիկից, որը նախկինում պատկանել է Մառլոն Բրանդոյին։

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. 44–ամյա Լեոնարդո ԴիԿապրիոն զրկվել է «Օսկար» արձանիկից, որը նախկինում պատկանել է Մառլոն Բրանդոյին։
Լեոն արձանիկը նվեր է ստացել իր ընկեր, մալայզիացի ֆինանստ Ջո Լոուից, ով մեղադրվում է ֆինանսական խոշոր մեքենայություններում, գրում է spletnik.ru–ն։
Ինչպես այժմ հայտնի է դարձել, Լոուի գործով վերջերս սկսված դատավարությունից առաջ ԴիԿապրիոն ուներ երկու «Օսկար»` մեկը ստացել էր «Վերապրածը» ֆիլմում կատարած դերի համար, իսկ մյուսը` նվեր Լոուից։
Լոուն, ով ֆինանսավորել էր «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմի նկարահանումները, գնել էր Մառլոն Բրանդոյի «Օսկարը» աճուրդում 600 հազար դոլարով։ New York Times–ի տվյալներով, այժմ մալայզիացու դեմ մեղադրանք է առաջադրվել հայրենի երկրի կառավարության հիմնադրամներից միլիարդավոր դոլարների հափշտակության համար։
Դատարանը մտադիր է կալանք դնել Լոուի նաև այլ գնումների վրա` Պաբլո Պիկասյի, Մոնեի և Վան Գոգի կտավների, լաստանավերի և դաշնամուրի վրա, որն այս պահին դրված է Միրանդա Քերի տանը։ Մոդելի փասաբանները հայտնել են, որ նա ուրախ է վերադարձնել երաժշտական գործիքը, բայց վերադարձը թանկ կարժենա, քանի որ տան հատակագիծը չի նախատեսում դաշնամուրի տեղափոխում։
Ինչ վերաբերում է Լեոնարդո ԴիԿապրիոյին, ապա «Օսկարի» հարցում նրա բախտը որոշակիորեն չի բերում։ Նախքան «Վերապրածի» պարգևը նա չորս անգամ նոմինանտ է եղել, բայց չի ստացել բաղձալի արձանիկը։ -0-