Ֆրանսիան պահանջում է հաշվի առնել Հայաստանի շահերը Ղարաբաղի վերաբերյալ ցանկացած երկարաժամկետ համաձայնագրում
10.11.2020,
18:34
Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են, որ Ղարաբաղի վերաբերյալ ցանկացած երկարաժամկետ համաձայնություն պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ֆրանսիայի իշխանությունները երեքշաբթի հայտարարել են, որ Ղարաբաղի շուրջ ցանկացած երկարաժամկետ համաձայնություն պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը։
Загружается новость ... "Лево"
Ըստ Reuters- ի , Ելիսեյան պալատի հայտարարության մեջ նշվում է, որ Փարիզն ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի ռեժիմի պարամետրերը:
Նշվում է նաև, որ Թուրքիան պետք է դադարեցնի սադրանքները Լեռնային Ղարաբաղում և զերծ մնա ցանկացած գործողություններից, որոնք կարող են սպառնալիքի տակ դնել համաձայնության ապագան։
Եռակողմ հայտարարության մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, իսկ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ կապող միջանցքով, տեղակայվում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ:
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը ենթադրում է նաև փախստականների վերադարձ տարածաշրջան:
Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածք` ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո:
Պետք է տեղի ունենա «ռազմագերիների, այլ կալանավորվածների և մահացածների մարմինների փոխանակում»: Տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաարգելափակվում են: Տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ հսկողությունն իրականացվում է Ռուսաստանի Սահմանապահ ծառայության [ԱԴԾ] մարմինների օժանդակությամբ:

Ռուսաստանի ղեկավարն ակնկալում է, որ «ձեռք բերված պայմանավորվածությունները անհրաժեշտ պայմաններ կստեղծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ճգնաժամի երկարաժամկետ և ամբողջական ձևաչափով կարգավորման համար արդար հիմքի վրա և հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերի համար»:-0-