Բայդենը կարող է չեղյալ հայտարարել Թրամփի մի շարք հրամանագրեր, ներառյալ մահմեդական երկրներից ներգաղթի արգելքը

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենը, ով, ըստ մի շարք ամերիկյան առաջատար ԶԼՄ-ների, հաղթել է ընտրություններում, նախատեսում է ստորագրել մի շարք հրամանագրեր ՝ հունվարի 20-ին պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Washington Post թերթին, այդպիսով նա մտադիր է չեղյալ հայտարարել գործող նախագահ Դոնալդ Թրամփի ավելի վաղ առաջ քաշված նախաձեռնություններ:
Հրապարակման աղբյուրների համաձայն ՝ դեմոկրատը ծրագրում է կրկին միանալ Փարիզյան կլիմայական համաձայնագրին և չեղյալ հայտարարել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ԱՄՆ-ի դուրս գալը:
Նա կարող է նաև վերացնել մի շարք մահմեդական երկրների քաղաքացիների ճանապարհորդության արգելքը և վերականգնել ծրագիրը, որը թույլ է տալիս անօրինական կերպով բերված երեխաներին մնալ երկրում:
Նոյեմբերի 3-ին Միացյալ Նահանգներում անցկացվեցին ընդհանուր ընտրություններ: Ձայների հաշվարկը շարունակվում է, բայց առաջատար ամերիկյան ԶԼՄ-ները կանխատեսում են, որ Բայդենը կհաղթի: Ինքն արդեն հայտարարել է իր հաղթանակի մասին:
Նրա մրցակից Թրամփը չի ընդունում պարտությունը՝ ասելով, որ ձայների հաշվարկը չի կարելի համարել ավարտված: Ամերիկացի առաջնորդը նաև հաստատեց դատարան դիմելու իր մտադրությունը, քանի որ, նրա կարծիքով, տեղի են ունեցել բազմաթիվ խախտումներ, որոնք ընտրությունների ժամանակ կատարել են դեմոկրատները: -0-