Ադրբեջանցիներին օդանավում առաջարկել են հայկական ֆիլմ դիտել, ինչը վրդովեցրել է նրանց

25.02.2020, 17:45
Ադրբեջանցիներին օդանավում առաջարկել են հայկական ֆիլմ դիտել, ինչը վրդովեցրել է նրանց
Ադրբեջանցիներին օդանավում առաջարկել են հայկական ֆիլմ դիտել, ինչը վրդովեցրել է նրանց

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. FlyDubai ավիաընկերության ինքնաթիռում, որը ամենօրյա չվերթեր է իրականացնում Բաքու-Դուբայ-Բաքու երթուղով, ցուցադրում է հայկական «Սպիտակ» ֆիլմը: Դա զայրացրել է մի քանի ադրբեջանցի ուղևորի: Հայտնում է eadaily.com-ը:

Գործակալության տվյալներով՝ ուղևորներից մեկը իր վրդովմունքն է հայտնել ադրբեջանական կայքերից մեկին տված հարցազրույցում :

«Դատելով ամենից, FlyDubai-ը, որը չվերթեր է գործարկում դեպի Ադրբեջան, հաշվի չի առնում մեր երկրի շահերը: Ադրբեջան թռչող ավիաընկերությունները, ընդ որում FlyDubai-ը, պետք է ուշադիր լինեն նման հարցերում: Նույնիսկ եթե ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում Հայաստան, նման դեպքերը կարող են առաջացնել ուղևորների դժգոհությունը  և նրանք այլևս չեն ցանկանա թռչել FlyDubai-ի ինքնաթիռներով»,- ասել է հրատարակչության զրուցակիցը:

Ըստ ադրբեջանական լրատվական գործակալության՝ Հայաստանի մասին ֆիլմի ցուցադրումը FlyDubai-ի կողմից «սադրանք» է ադրբեջանցի հաճախորդների նկատմամբ:

FlyDubai-ի մամուլի ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ Էմիրությունների ավիաընկերության ժամանցի համակարգը 1000-ից ավելի ժամվա, տարբեր լեզուներով բովանդակություն ունի և հեռարձակվում է բոլոր չվերթերի ժամանակ:

«Երկրների հանդեպ անհատական մոտեցում այդ հարցում գոյություն չունի»,- նշել են FlyDubai-ի աշխատակիցները:-0-