Թուրքիայի վնասները ռուսական պատժամիջոցներից կարող են կազմել 9-10 մլրդ դոլար. փորձագետ
16.12.2015,
15:42
Թուրքիայի վնասները Ռուսաստանի սահմանած պատժամիջոցներից կարող են կազմել 9-10 մլր դդոլար։ Այդ մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ–ը, այսօր ասել է թուրք տնտեսագետ, «Բլումբերգ–TV» հեռուստաալիքի տեսաբան Մուրատ Սաղմանը։

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Թուրքիայի վնասները Ռուսաստանի սահմանած պատժամիջոցներից կարող են կազմել 9-10 մլր դդոլար։ Այդ մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ–ը, այսօր ասել է թուրք տնտեսագետ, «Բլումբերգ–TV» հեռուստաալիքի տեսաբան Մուրատ Սաղմանը։
«Այսօրվա դրությամբ, Թուրքիայի կորուստները Ռուսաստանի հետ զբոսաշրջության և արտահանման–ներկրման գործառնությունների բնագավառում գնահատվում են 9-10 մլրդ»,– Սաղմանին է մեջբերում «Հաբըրլըր» լրատվական պորտալը։
Փորձագետը հիշեցրել է, որ Թուրքիան ավելի վաղ բախվել է տնտեսական լուրջ խնդիրների հետ Իսրայելի, Իտալիայի և Ֆրանսիայի հետ հարաբերություններում առաջացած ճգնաժամների պատճառով։
«Նրանցից ոմանք կարճաժամկետ էին, մյուսներն ավելի երկար են տևել։ Կարծում եմ, որ 2016 թվականի առաջին կեսին (Ռուսաստանի հետ հարաբերություններում) ջերմացում կդիտվի, քանի որ երկու երկրներն էլ շատ կարևոր փոխադարձ շահեր ունեն»,– ասել է Սաղմանը։
Անկարայում Թուրքիայի նկատմամբ ՌԴ–ի սահմանած պատժամիջոցներից հետո ստեղծվել է «ճգնաժամային հանձնաժողով» տնտեսությունը վերահսկող վարչապետ Մեհմետ Շիմշեքի գլխավորությամբ։ Հանձնաժողովին հանձնարարվել է մշակել պատժամիջոցները թուլացնող քայլերի փաթեթ։
Ավելի վաղ Շիշմեքը հայտնել էր, որ Թուրքիայի վնասները սահմանած պատժամիջոցներից կարող են կազմել 9 մլրդ դոլար։
Թուրքական ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն «Աքշամ» թերթին տված հարցազրույցում ասել է, որ Անկարան արդեն փաթեթներ ունի պատժամիջոցների դեմ։
«Մենք մշակումներ ունենք Ռուսաստանի ձեռնարկած քայլերին ի պատասխան, կան փաթեթներ»,– ասել է նախարարը, նշելով, որ թուրքական կողմը ցանկանում է երկխոսություն հաստատել Մոսկվայի հետ։-0-