Թուրքիան Ադրբեջանի հետ աշխատանքներ կսկսի TANAP գազատարի հզորության ավելացման ուղղությամբ
11.10.2022,
13:05
Թուրքիան Ադրբեջանի հետ աշխատանքներ կսկսի Անդրանատոլիական գազատարի (TANAP) հզորության ավելացման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Թուրքիան Ադրբեջանի հետ աշխատանքներ կսկսի Անդրանատոլիական գազատարի (TANAP) հզորության ավելացման ուղղությամբ` «Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման համար»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը, հաղորդում է ՌԲԿ–ն։
Սեպտեմբերի սկզբին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, որ TANAP–ի հզորությունը շուտով պետք է կրկնապատկվի` հասնելով տարեկան 16–ից մինչև 32 մլրդ խորանարդ մետր։
TANAP–ը շրջանցում է Ռուսաստանը, անցնում է Վրաստանի և Թուրքիայի տարածքով դեպի Հունաստան, որտեղից գազը Անդրադրիատիկ գազատարով գնում է դեպի Արևմտյան Եվրոպա։–0–