Թրամփը հնարավոր է համարել, որ Պուտինի հետ կհանդիպի մինչև փետրվարի վերջ

19.02.2025, 10:48
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կարող է կայանալ մինչև փետրվարի վերջ
Թրամփը հնարավոր է համարել, որ Պուտինի հետ կհանդիպի մինչև փետրվարի վերջ

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կարող է կայանալ մինչև փետրվարի վերջ։

Ամերիկացի առաջնորդը դա հաստատել է երեքշաբթի՝ իր նոր հրամանագրերը ստորագրելիս, պատասխանելով լրագրողների հարցերին։ Միջոցառումը տեղի է ունեցել Թրամփի Մար-ա-Լագո կալվածքում, որը գտնվում է Ֆլորիդայի West Palm Beach-ի մոտ, գրում է ՏԱՍՍ-ը։

ԱՄՆ նախագահին խնդրել են պարզաբանել՝ արդյոք դեռ ակնկալում է, որ Պուտինի հետ կհանդիպի մինչև ամսվա վերջ։ «Հավանաբար»,- պատասխանել է Թրամփը։ Նրա կողմից այս հարցի վերաբերյալ այլ մեկնաբանություններ չեն եղել։

Ինչպես փետրվարի 18-ին Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցություններից հետո հայտնել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը, Պուտինի և Թրամփի հանդիպման կոնկրետ ամսաթիվը դեռ որոշված ​​չէ։ Հանդիպումը դժվար թե կայանա հաջորդ շաբաթ, պարզաբանել է Ուշակովը։

Որպես Պուտինի և Թրամփի բանակցությունների հնարավոր վայր նշվում էր Սաուդյան Արաբիան։