Թբիլիսիում հաքերները «կոտրել» են տրանսպորտի վալիդատորները, մարդիկ անվճար են երթևեկում (ՎԻԴԵՈ)

24.01.2025, 13:09
Թբիլիսիում բնակիչներն անվճար են օգտվում տրանսպորտից, հաքերները «կոտրել» են վալիդատորները․ ՎԻԴԵՈ
Թբիլիսիում հաքերները «կոտրել» են տրանսպորտի վալիդատորները, մարդիկ անվճար են երթևեկում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Թբիլիսիում հասարակական տրանսպորտի ուղևորներին այսօր դիմավորել են բողոքի կարգախոսներով։ Դրանք հնչել են ավտոբուսներում և միկրոավտոբուսներում տեղադրված վալիդատորներից, հայտնում է newsgeorgia.ge պորտալը։

Վճարման ստանդարտ կարճ հնչյունների փոխարեն քաղաքի բնակիչները կարող էին լսել Զուրաբ Ժվանիայի «Ես վրացի եմ, հետևաբար ես եվրոպացի եմ» պատմական ելույթից մի հատված, «Վրացական երազանքին» նվիրված բողոքի օրհներգը։

Համապատասխան տեսանյութերը տարածվել են սոցցանցերում։ 

Ըստ ամենայնի, պատճառը կիբերհարձակումն է, ինչը հաստատել է նաև Թբիլիսիի քաղաքապետարանը։

Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը որոշել է շտապ անջատել բոլոր վալիդատորները։ Խնդիրը լուծելուց հետո սարքերը կակտիվանան: Մինչ այդ քաղաքային տրանսպորտից հնարավոր է անվճար երթևեկել։