Սոչիում արտակարգ դրություն է, ջրի տակ են անցել փողոցներ, մեքենաներ (ՎԻԴԵՈ)

05.07.2021, 18:21
Սոչիում արտակարգ դրություն է, ջրի տակ են անցել փողոցներ, մեքենաներ.ՎԻԴԵՈ
Սոչիում արտակարգ դրություն է, ջրի տակ են անցել փողոցներ, մեքենաներ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./Նովոստի–Արմենիա/.Սոչիում հորդառատ անձրևներ են, ինչի հետևանքով քաղաքում ջրի տակ են անցել փողոցներ, բակեր, մեքենաներ։

Մարդկանց զգուշացրել են հնարավոր տարհանման մասին։ Անձրևների հետևանքով գետերի մակարդակը հասել է կրիտիկական նիշի։  

Տեղում աշխատում են փրկարարները, որպեսզի հնարավոր տարհանման դեպքում կարողանան արագ արձագանքել: Ադլերում ուժեղ քամին պոկել է մի քանի սեփական տների տանիքներ, մեծ վնաս է հասցվել տեղական լողափերին:

Զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում զերծ մնալ ծով, ափեզրեր այցելելուց:–0–