440.42
4.4
402.65
+6
Եղանակը Երևանում
Հայ

ՌԴ ՊՆ-ն հերքել է Փաշինյանի հայտարարությունը Ղարաբաղում ռուս խաղաղապահների շրջափակման մեջ հայտնվելու մասին

21:12
16 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ Պաշտպանության նախարարությունը հերքել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ստորաբաժանումների շրջափակման մեջ հայտնվելու լուրերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Արցախի Հին Թաղեր և Խծաբերդ գյուերում ստեղծված դրության մասին, հայտնել է, որ շրջափակման մեջ են հայտնվել ոչ միայն հայ զինծառայողներ, այլև իր ունեցած տեղեկություններով, ռուս խաղաղապահներ: -0-

Նոր ռազմագերիների մասին

Դեկտեմբերի 15-ին սոցցանցերում և ԶԼՄ-ներում հայտնվում են ադրբեջանցիների կողմից տարածվող տեսանյութեր, որտեղ հաղորդվում է 100 հայ զինծառայողի գերեվարման մասին:

Դեկտեմբերի 16-ին Արցախի ՊՆ-ն հայտնում է, որ երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։
Նույն օրը Արցախ օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը հայտնում է, որ նախնական տվյալների՝ Խծաբերդ գյուղի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է մոտ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում: Նրա խոսքով, բարձր հավանականությունը, որ ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութում երևացողները հենց նրանք են:

Ավելի ուշ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ Խծաբերդի ուղղությամբ մեր մի քանի տասնյակ զինծառայողներ գերի են ընկել ադրբեջանական կողմին, և այժմ պաշտպանության նախարարությունը պարզում է բոլոր հանգամանքները: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:10
27 Փետրվարի 2024
Չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա․ Ֆրանիայի վարչապետ
Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա
15:33
16 Փետրվարի 2024
Մահացել է Ալեքսեյ Նավալնին
Այսօր մահացել է Ալեքսեյ Նավալնին
22:00
30 Հունվարի 2024
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
16:23
22 Հունվարի 2024
Մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը
Մագնիսական փոթորիկ է սպասվում
11:50
12 Հունվարի 2024
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենին
Հութիների դիրքերի ուղղությամբ հարվածներն իրականացվել են ինքնաթիռներից, նավերից և սուզանավերից
09:32
11 Հունվարի 2024
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
15:32
10 Հունվարի 2024
Սանկտ Պետերբուրգի նավահանգստում 11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել
11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել
19:37
27 Դեկտեմբերի 2023
ԱՄՆ–ում 6–ամյա տղան կրկնել է «Տանը մենակ» ֆիլմի սյուժեն․ ի՞նչ է տեղի ունեցել նրա հետ
ԱՄՆ–ում 6–ամյա տղան կրկնել է «Տանը մենակ» ֆիլմի սյուժեն
14:29
26 Դեկտեմբերի 2023
«Слово пацана» սերիալի դերասանը կալանավորվել է սպանության կասկածանքով
«Слово пацана» սերիալի դերասանը կալանավորվել է սպանության կասկածանքով
14:40
19 Դեկտեմբերի 2023
Ելիսեյան այգու մի մասը կանվանվի Շառլ Ազնավուրի անունով (ՖՈՏՈ)
Ելիսեյան այգու մի մասը կանվանվի Շառլ Ազնավուրի անունով․ ՖՈՏՈ
10:36
30 Նոյեմբերի 2023
Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը․ նա 100 տարեկան էր
100 տարեկանում մահացել է ԱՄՆ պետքարտուղար Հենրի Քիսինջերը
19:37
20 Նոյեմբերի 2023
Sunexpress–ի օդանավը Փարիզում «մոռացել է» 30 ուղևորի և օդաչուին
Արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում