Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ:
Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ազատություն» ռ/կ–ին տված հարցազրույցում, որի անոնսը հրապարակվել է ռ/կ–ի Facebook–յան էջում։
«Կապի խնդիր կա, որովհետև տեղանքի բերումով, նաև իրադարձությունների բերումով հաղորդակցության որոշակի խնդիրներ կան, ընդ որում՝ այդ խնդիրներն ունեն նաև ռուս խաղաղապահները, և այնտեղ որոշակի ճգնաժամային իրավիճակ ունենք մենք», – նշել է Փաշինյանը։
Նա անդրադարձել է նաև տեղեկություններն այն մասին, որ հայ նոր գորիներ կան Հադրութ–Շուշի հատվածում։
«Այո, այդ տեղեկատվությունը կա, բայց, էլի, ուզում եմ ասել, որ սա այդ նույն իրադարձության շրջանակում է, այսինքն դրանք ոչ թե տարբեր հատվածներում տեղի ունեցող տարբեր իրադարձություններ են, այլ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում տեղի ունեցող իրադարձությունների շրջանակում են»,– ասել է Փաշինյանը:–0–