Հայտնի ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը ձերբակալվել է

15.12.2021, 15:43
Հայտնի ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը ձերբակալվել է. ԶԼՄ–ները մանրամասներ են հայտնում
Հայտնի ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը ձերբակալվել է
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մոլդովայի հատուկ ծառայությունների աշխատակիցները ձերբակալել են և խուզարկության են ենթարկել ռուս ռազմական լրագրող Սեմյոն Պեգովին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Տելեգրամ»-ի իր էջում գրել է ՌԴ պետդդումայի պատգամավոր Արտյոմ Տուրովը:

Նա նշել է, որ Պեգովը տեսանյութեր է պատրաստել Մերձդնեստրի մասին, ինչպես նաև այս հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի խաղաղարար դերի մասին:

«Բացի հեռախոսների, նոութբուքերի և այլ տեխնիկայի խուզարկությունից և մանրակրկիտ ուսումնասիրությունից, հատուկ ծառայության աշխատակիցները բացահայտ սպառնացել են Ռուսաստանի քաղաքացուն, որ նրան կհանձնեն Ուկրաինայի ուժայիններին: Սեմյոնին, ով բավականին արժանապատվորեն է արձագանքել տեղի ունեցածին, իհարկե, բաց են թողել, բայց այն պայմաններում, երբ մեր երկիրն աննախադեպ օգնություն է ցուցաբերում Մոլդովային, ոչ բարեկամական բոլոր գործողությունները տարակուսանք են առաջացնում», - ընդգծել է Տուրովը:–0–