Հայ փրկարարները որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում Թուրքիայի և Սիրիայի աղետի գոտում (ՖՈՏՈ)
09.02.2023,
16:08
Աշխատանքներում ներգրավված է նաև կինոլոգիական խումբը՝ հատուկ վարժեցված շնով. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հայ փրկարարները որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում աղետի գոտում։
Փետրվարի 8-ին հատուկ չվերթով Թուրքիա և Սիրիա մեկնած հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմերը շարունակում են աշխատանքներ իրականացնել Թուրքիայի Ադիյաման և Սիրիայի Հալեպ քաղաքներում։
Ադիյաման քաղաքում հայկական թիմի կողմից ծավալվել է տեղակայման բազա և տարբեր տեղամասերում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ։
Հալեպ քաղաքում չորս տեղամասերում փրկարարներն իրականացրել են իրավիճակի գնահատում, իսկ մեկ տեղամասում որոնողական աշխատանքները շարունակվում են երկու հերթափոխով․ աշխատանքներում ներգրավված է նաև կինոլոգիական խումբը՝ հատուկ վարժեցված շնով։–0–

Загружается новость ... "Лево"