Համացանցում կադրեր են հրապարակվել, որտեղ Աֆղանստանի նախագահն օդանավ է նստում ու հեռանում երկրից (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Համացանցում կադրեր են հրապարակվել, որտեղ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին օդանավ է նստում:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ–ը, հղում անելով Ղանիի Facebook–յան էջին, վերջինս գրառում է արել իրFacebook–յան էջում` նշելով, որ հեռանում է Աֆղանստանից` արյունահեղություն թույլ չտալու համար։
Աֆղանստանում իրավիճակը վերջին շաբաթների ընթացքում սրվել էր «Թալիբան» արմատական շարժման զինյալների կողմից երկրի խոշոր քաղաքների վրա հարձակման հետևանքով:
Կիրակի ԶԼՄ-ները հայտնել են, որ թալիբները վերահսկում են Աֆղանստանի բոլոր սահմանային անցակետերը։ Գրոհայիններն ավելի ուշ հայտարարել են, որ կառավարության հետ բանակցություններ են վարում Քաբուլ խաղաղ մուտք գործելու հնարավորության շուրջ, և որ Աֆղանստանի կառավարությունը պատասխանատու կլինի Քաբուլի անվտանգության համար մինչև անցումային գործընթացի ավարտը:–0–