424.48
4.33
402.39
+20
Եղանակը Երևանում
Հայ

«Թալիբան» շարժումը հայտարարեց Աֆղանստանի ամբողջ տարածքը վերահսկելու մասին

16:57
15 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ «Թալիբան» արմատական շարժումը (արգելված է ՌԴ-ում) այսօր հայտարարեց, որ վերահսկում է Աֆղանստանի ամբողջ տարածքը, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Al Arabiya հեռուստաալիքին։

Թալիբների հայտարարության մեջ, որը մեջբերում է հեռուստաալիքը, նշվում է, որ «երկրի մայրաքաղաքում ռազմական գործողություններ չեն իրականացվում, շարժումը վերահսկում է Աֆղանստանի ամբողջ տարածքը»։

Հեռուստաալիքի տվյալներով, «Թալիբանը» նաև իր վերահսկողության տակ է առել Քաբուլից հյուսիս-արևմուտք գտնվող Բահրամ ավիաբազան (Փարվան նահանգ)։ Ինչպես հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը, խմբավորումը նաև գրավել է Բահրամ քաղաքում գտնվող բանտը, որտեղ պահվում է մոտ 5 հազար բանտարկյալ, և ազատ է արձակել իր կողմնակիցներին։ Բահրամ ավիաբազան օգտագործում էին խորհրդային զորքերը Աֆղանստանի պատերազմի ընթացքում (1979-1989), իսկ 2001թ-ից՝ ԱՄՆ-ի ներխուժումից հետո, ամերիկացի զինվորականները։

Կիրակի առավոտյան շարժման ուժերը բոլոր ուղղություններով հարձակվել են Քաբուլի վրա։ Աֆղանստանի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Աբդուլ Սաթար Միրզաքվալը Tolo News հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ «իշխանության փոխանցումը տեղի կունենա խաղաղ»։

Ունեցած տվյալներով, աֆղանական գործող կառավարությունից անցումային շրջանի վարչակազմին իշխանության փոխանցումը տեղի կունենա այսօր Քաբուլում գտնվող նախագահական պալատում։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:56
24 Հոկտեմբերի 2023
ԱՄՆ–ում կամրջի վրա ավելի քան 150 մեքենա է բախվել, կան զոհեր
ԱՄՆ–ում 158 մեքենա է բախվել, կան զոհեր
11:19
18 Հոկտեմբերի 2023
Հարյուրավոր մարդիկ են զոհվել Գազայի Ալ Ահլի հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով. Իսրայելը մեղադրում է «Իսլամական ջիհադին»
Հարյուրավոր մարդիկ են զոհվել Գազայի Ալ Ահլի հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով. Իսրայելը մեղադրում է «Իսլամական ջիհադին»
11:48
13 Հոկտեմբերի 2023
Հնարավոր է Իսրայելի դեմ այլ ճակատների բացում. Իրանի ԱԳ նախարար
Իրանի ԱԳ նախարարը հնարավոր է համարել Իսրայելի դեմ այլ ճակատների բացումը
22:30
09 Հոկտեմբերի 2023
Հոկտեմբերի 14-ին տեղի կունենա Արեգակի օղակաձև խավարում
Այս խավարումը կոչվում է նաև «հրե օղակ»
15:41
09 Հոկտեմբերի 2023
Գազայի գոտուց 80 կմ շառավղով տարհանելու հնարավորություն չունենք. Իսրայելում ՀՀ դեսպանություն
ՀՀ–ում Իսրայելի դեսպանությունը հայտարարություն է տարածել
12:17
07 Հոկտեմբերի 2023
ՌԴ-ում ցանկանում են արգելել միգրանտներին աշխատել դպրոցներում, հիվանդանոցներում և տաքսի վարել
Ռուսաստանում ցանկանում են արգելել միգրանտներին աշխատել դպրոցներում, հիվանդանոցներում և տաքսի վարել
15:55
24 Հուլիսի 2023
Պուտինը թվային ռուբլու մասին օրենք է ստորագրել
Պուտինը թվային ռուբլու մասին օրենք է ստորագրել
14:11
30 Հունիսի 2023
Մադոննան իրեն վատ է զգում և չի կարողանում վեր կենալ անկողնուց
Երգչուհին գամված է անկողնուն
15:02
23 Հունիսի 2023
Ատլանտյան օվկիանոսում հայտնաբերվել են 5 մարդ տեղափոխող «Տիտան» սուզանավի բեկորները
Պաշտոնապես հաստատվել է Ատլանտյան օվկիանոսում «Տիտան» սուզանավի անձնակազմի մահը, որն անցած շաբաթվա վերջին ուղևորվել էր խորտակված «Տիտանիկ» նավի բեկորները դիտելու
12:54
21 Հունիսի 2023
ԱՄՆ Վիրջինիա նահանգի հիվանդանոցի 12 աշխատակիցները զանգվածաբար հղիացել են (ՖՈՏՈ)
Հիվանդանոցի 12 աշխատակիցները զանգվածաբար հղիացել են. ՖՈՏՈ
13:43
14 Հունիսի 2023
Սոչիում ջրհեղեղ է, լողափերը փակվել են (ՎԻԴԵՈ)
Սոչիում Մացեստա գետի վարարման պատճառով տներ են հեղեղվել, իշխանությունները կփակեն լողափերը. ՎԻԴԵՈ
13:07
12 Հունիսի 2023
Մահացել է Սիլվիո Բեռլուսկոնին
Մահացել է Սիլվիո Բեռլուսկոնին, նա 87 տարեկան էր