Հալեպ նահանգի բոլոր շրջաններում որոնողա֊փրկարարական աշխատանքներն ավարտվեցին (ՖՈՏՈ)

13.02.2023, 15:08
Հալեպ նահանգի բոլոր շրջաններում որոնողա֊փրկարարական աշխատանքներն ավարտվեցին. ՖՈՏՈ
Հալեպ նահանգի բոլոր շրջաններում որոնողա֊փրկարարական աշխատանքներն ավարտվեցին (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հալեպ նահանգի բոլոր շրջաններում որոնողա֊փրկարարական աշխատանքներն ավարտվեցին։

Այս մասին նշվում է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության Facebook–յան էջում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ (հայկական`Մարաշ, խմբգր.) նահանգում փետրվարի 6-ին 9 ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի տասը նահանգներում և հարակից նահանգներում, որոնցից ամենաշատը տուժել է Սիրիան, որտեղ զոհերի թիվն անցնում է հազարը, Թուրքիայում զոհերի թիվը հասել է 29605 հազարի։–0–