438.87
4.39
404.41
-3
Եղանակը Երևանում
Հայ

«Ես աղոթում եմ ձեզ համար»․ Մել Գիբսոնն անհանգստացած է Արցախում ընթացող պատերազմով (ՎԻԴԵՈ)

13:57
26 Հոկտեմբերի 2020
© Լուսանկարը՝ screen` տեսանյութից

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Ամերիկյան դերասան Մել Գիբսոնն անհանգստացած է արցախյան պատերազմով և աղոթում է ինչպես ողջ հայ ժողովրդի, այնպես էլ ընդհանուր առմամբ, հակամարտության խաղաղ լուծման համար։ RTVI-ը հրապարակել է նրա տեսաուղերձը՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերաբերյալ։ 

Загружается новость ... "Лево"

«Բարև։ Ես Մել Գիբսոնն եմ։ Խորը թախիծով տեղեկացա հայկական Արցախում հակամարտության վերջին սրման մասին։ Ես շատ հայ ընկերներ ունեմ այստեղ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, և նրանք պատմում են իրենց տառապանքների, հարազատներին կորցնելու մասին։ Ես շատ եմ հարգում հայ ժողովրդին՝ տոկուն և մեծահոգի ժողովուրդ»,- նշել է Գիբսոնը։

Նրա խոսքով, պատմությունը ցույց է տալիս, որ հայ ժողովուրդը բախվել է բազում դժվարությունների։

«Որպես ազգ և ժողովուրդ, ես գիտեմ, որ դուք գիտեք՝ թե ով է Աստված, և որ Նրա հնարավորություններն անսահման են։ Ես աղոթում եմ ձեզ համար այս դժվար ժամանակներում։ Եվ նույնպես աղոթում եմ, որ խաղաղ լուծում ձեռք բերվի։ Եվ որպեսզի մեծ գերտերությունները միջամտեն և ճանաչեն ստեղծված դրությունը։ Ես հույս ունեմ, որ դուք կհասնեք խաղաղության։ Ընկերներ, մնացեք ուժեղ, շարունակեք կատարել ձեր գործը, Աստված օրհնի ձեզ»,- հայտնել է դերասանը։ -0- 



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:10
27 Փետրվարի 2024
Չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա․ Ֆրանիայի վարչապետ
Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա
15:33
16 Փետրվարի 2024
Մահացել է Ալեքսեյ Նավալնին
Այսօր մահացել է Ալեքսեյ Նավալնին
22:00
30 Հունվարի 2024
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
16:23
22 Հունվարի 2024
Մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը
Մագնիսական փոթորիկ է սպասվում
11:50
12 Հունվարի 2024
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենին
Հութիների դիրքերի ուղղությամբ հարվածներն իրականացվել են ինքնաթիռներից, նավերից և սուզանավերից
09:32
11 Հունվարի 2024
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
15:32
10 Հունվարի 2024
Սանկտ Պետերբուրգի նավահանգստում 11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել
11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել
19:37
27 Դեկտեմբերի 2023
ԱՄՆ–ում 6–ամյա տղան կրկնել է «Տանը մենակ» ֆիլմի սյուժեն․ ի՞նչ է տեղի ունեցել նրա հետ
ԱՄՆ–ում 6–ամյա տղան կրկնել է «Տանը մենակ» ֆիլմի սյուժեն
14:29
26 Դեկտեմբերի 2023
«Слово пацана» սերիալի դերասանը կալանավորվել է սպանության կասկածանքով
«Слово пацана» սերիալի դերասանը կալանավորվել է սպանության կասկածանքով
14:40
19 Դեկտեմբերի 2023
Ելիսեյան այգու մի մասը կանվանվի Շառլ Ազնավուրի անունով (ՖՈՏՈ)
Ելիսեյան այգու մի մասը կանվանվի Շառլ Ազնավուրի անունով․ ՖՈՏՈ
10:36
30 Նոյեմբերի 2023
Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը․ նա 100 տարեկան էր
100 տարեկանում մահացել է ԱՄՆ պետքարտուղար Հենրի Քիսինջերը
19:37
20 Նոյեմբերի 2023
Sunexpress–ի օդանավը Փարիզում «մոռացել է» 30 ուղևորի և օդաչուին
Արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում