Անգլուհին ամուսնացել է իր վերմակի հետ

23.02.2023, 15:34
Անգլուհին ամուսնացել է իր վերմակի հետ։ Կնոջ խոսքով՝ ինքը առաջին հայացքից սիրահարվել է վերմակին
Անգլուհին ամուսնացել է իր վերմակի հետ
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Անգլուհին ամուսնացել է իր վերմակի հետ։

Կնոջ խոսքով՝ ինքը առաջին հայացքից սիրահարվել է վերմակին։ Բացի այդ, նա կարող է վստահել իր սիրելի վերմակին և վշտի և ուրախության ժամանակ:

Հարսանեկան արարողությանը ներկա է եղել 150 հյուր։ Նրանք բոլորը հագել էին խալաթներ և գիշերազգեստներ։

Հատկանշական է, որ անգլուհին բոյֆրենդ ունի, ով նշել է, որ ըմբռնումով է վերաբերվել իր ընկերուհու ընտրությանը, քանի որ չունի խանդի զգացում։–0–